Այսօր Aravot.am-ը Գյումրու ՀԱԿ պատասխանատու Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվեց` եթե վարչապետի պաշտոնը առաջարկվի ՀԱԿ-ին, կհամաձայնի՞ արդյո՞ք ընդդիմադիր քաղաքական այս ուժը առաջադրել որևէ թեկնածուի: Ի պատասխան մեր հարցի, Մուրադ Գրիգորյանն ասաց. «Միանգամից ասեմ` բացառված է, սա նաև իմ անձնական կարծիքն է և մեր` ՀԱԿ-ի միասնական տեսակետն է: Վերջին հանրահավաքում, մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի պարագայում մենք մաս չենք կազմելու գործադիր իշխանությանը, դա ուղղակի բացառված է»:
Մուրադ Գրիգորյանի ամբողջական հարցազրույցը վաղվա «Առավոտ» օրաթերթում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ