Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Подробности. Դոնբասը՝ Ուկրաինա է. Ախմետովը համոզել է ցուցարարներին բանակցել իրավապահների հետ

Ապրիլ 08,2014 19:01

Ուկրաինայի ամենահարուստ մարդը՝ Ռինատ Ախմետովը Դոնեցկում հանդիպել է ռուսամետ ցուցարարների հետ և առաջարկել Ուկրաինայի իրավապահ մարմինների հետ բանակցելու համար խումբ ստեղծել, որպեսզի կանխեն ռազմական  գործողությունները: Փոխանցում է «Պոդրոբնոստի» լրատվականը:

«Ես կխնդրեմ, որպեսզի ոչ մի գրոհ չլինի… Դոնբասը՝ Ուկրաինա է», – ասել է Ախմետովը երեքշաբթի գիշերը Դոնեցկի մարզպետարանի մոտ:

Հանդիպման ժամանակ ցուցարարները հայտնել են, որ իրավապահ մարմինները նրանցից պահանջում են հանձնել զենքերը, սակայն իրենք չեն պատրաստվում անել դա, ինչին Ախմետովը պատասխանել է, որ անհրաժեշտ է բանակցություններ վարել ներքին գործերի նախարարության հետ: Այնուհետև ցուցարարներից խումբ է կազմվել, որոնք Դոնեցկի գործարարի հետ մեկնել են ոստիկանություն բանակցությունների:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930