Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյանի որդու դատական նիստին ամբաստանյալն ու պաշտպանը չէին ներկայացել

Ապրիլ 08,2014 18:51

Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  պետք է անցկացվեր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հերթական դատական նիստը: Սակայն այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ  ամբաստանյալ Դավիթ Վարդանյանը եւ նրա պաշտպան Վահան Հայրապետյանը չէին ներկայացել: Վահան Հայրապետյանը գրությամբ տեղեկացրել էր, որ այսօրվա նիստին մասնակցել չի կարողանալու, քանի որ նույն օրը պետք է մեկ այլ դատական նիստի ներկա գտնվի եւ խնդրեց նիստը հետաձգել: Մեղադրող կողմը համաձայնեց, որպեսզի նիստը հետաձգվի՝ ճիշտ չգտնելով առանց մյուս կողմի ներկայության դատական նիստ անցկացումը:

DSCN6600

Դատարանը որոշեց նիստը հետաձգել, հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 18-ին:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին կայացած նախորդ դատական նիստի ժամանակ մեղադրող կողմն առաջարկվել էր  չավարտել դատաքննությունը՝ չբացառելով  նոր միջնորդություններ ներկայացնելու հանգամանքը:

Նշենք, որ Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի` թմրամիջոցների մաքսանենգություն, և 268-րդ հոդվածի 3-րդ մասի՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, հատկանիշներով:
 Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930