Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը տեղյակ է Սաքունցի հրապարակած խախտումներից

Ապրիլ 08,2014 18:14

Այսօր՝ ապրիլի 8-ին, Արթուր Սաքունցը ներկայացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի 2010 թվականի հունիսի 1-ից 2013 թվականի մայիսի 31-ն իրականացված «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ոստիկան-քաղաքացի հարաբերություններում» զեկույցը:

Հիշեցնենք՝ ՀՔԱ-ին փաստաբանների կողմից ներկայացված 69 գործերից 52-ում արձանագրվել էր 177 խախտում՝ բերման ենթարկելու, խուզարկության եւ ձերբակալության ընթացքում:

Aravot.am-ը Ոստիկանության լրատվության վարչության բաժնի պետ Արմեն Մալխասյանից փորձեց ճշտել, թե արդյո՞ք Ոստիկանությունը տեղյակ է զեկույցից, ո՞րն է նրա կողմնորոշումը եւ պատրաստվո՞ւմ է օգտվել զեկույցից, ինչին պարոն Մալխասյանը պատասխանեց, որ իրենք զեկույցի մասին տեղյակ են եւ իրենց պարզաբանումը շուտով հասանելի կլինի Ոստիկանության կայքում:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930