Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Կիևին զգուշացրել է, որ Ուկրաինայի արևելքում ռուսամետ ցուցարարների դեմ ռազմական ուժ գործադրելը քաղաքացիական պատերազմի կհանգեցնի:
«Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել որևէ տեսակի ռազմական նախապատրաստությունները, որը հղի է քաղաքացիական պատերազմի վտանգով», – ասված է ՌԴ ԱԳՆ ապրիլի 8-ի հաղորդագրությունում:
Ըստ Մոսկվայի, իրենք տեղեկություն ունեն, որ Ուկրաինայի ազգային գվարդիան «Պռավի սեկտոր» աջ ծայրահեղական խմբավորման զինյալների հետ պատրաստվում են ռազմական ուժի միջոցով ցրել Ուկրաինայի հարավ-արևելքի ցուցարարներին՝ անհանգստություն հայտնելով, որ այդ գործողություններին մասնակցում են ամերիկացիները:
«Հատկապես մտահոգիչ է այն, որ այդ գործողություններին մասնակցում են «Greystone» մասնավոր ռազմական կազմակերպության 150 ամերիկացի փորձագետներ, որոնք «Սոկոլ» ստորաբաժանման համազգեստն են կրում», – նշված է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ