Լրահոս
Օրվա լրահոսը

Խղճի ազատության օրենսդրությունը բարելավելու 4 տարվա փորձերն առայսօր անհաջող են, գործադիրը նոր տարբերակ է մշակում. kron.armhels.com

Ապրիլ 08,2014 18:02

Քաղաքական գործիչների, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների և հասարակական ակտիվիստների տեսակետները «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների» մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ
Վերջին 5 տարում Հայաստանում կրոնական կազմակերպությունների գործունեությանը վերաբերող օրենսդրական դաշտում թե դրական, թե բացասական տեղաշարժեր արձանագրվեցին: Կարևորագույն ձեռքբերումը Այլընտրանքային ծառայության օրենսդրորեն ձևակերպված հնարավորության ընձեռումն էր (տես առանձին հոդվածը), որից հիմնականում օգտվում են Եհովայի վկաները:

Օրենսդրությունը միաժամանակ դեռևս չշտկված համակարգային անհավասար պայմաններ էր ստեղծել և Հայ Առաքելական եկեղեցուն մի շարք մենաշնորհներ ընձեռել, որոնցից են օրինակ, բարեգործությամբ զբաղվելը, ազատ քարոզելը, հիվանդանոցներում, ազատազրկման վայրերում, զորամասերում հոգևոր ներկայացուցիչ ունենալը և այլն:

Մասնավորապես «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի հոդված 17-ում գրված է (մեջբերված է կրճատումներով). «Պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետևյալ առաքելությունների իրագործմանը.
– կառուցել նոր եկեղեցիներ, գործող դարձնել իրեն պատկանող պատմական հուշարձան-եկեղեցիները` ինչպես հավատացյալների խնդրանքով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ;
– նպաստել հայ ժողովրդի հոգևոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաև պետական կրթական հաստատություններում;

– ունենալ մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, զառամյալների և հաշմանդամների տներում, զորամասերում, ազատազրկման վայրերում` ներառյալ քննչական մեկուսարանները»:

Որպես անհանդուրժողական հիմքեր ստեղծելու փորձ` վերջին 5 տարիներին կրոնական խնդիրներով զբաղվող ՀԿ-ների, կրոնական կազմակերպությունների բացասական գնահատականին են արժանացել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծերը:

 

Լուսանկարում` Օրենսդրությունը Հայ Առաքելական եկեղեցուն մի շարք մենաշնորհներ է ընձեռում: Լուսանկարը `Wikipedia.org կայքից:

Նյութի մանրամասները կարդացեք kron.armhels.comի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930