Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները չեն վստահում իրավապահ մարմիններին. փորձագետ

Ապրիլ 08,2014 17:53

«Մարդու իրավունքները այսօր Հայաստանի Հանրապետությունում խախտվում են ցանկացած բնագավառում, եւ ոստիկանություն-քաղաքացի հարաբերությունները բացառություն չեն կազմում»,- այսօր՝ ապրիլի 8-ին,՝«Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ոստիկան-քաղաքացի հարաբերություններում» զեկույցի ներկայացման ընթացքում հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը:

Նրա խոսքերով՝ ոստիկան-քաղաքացի հարաբերությունները շատ խոցելի են եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններից է՝ քաղաքացիները հիմնականում բողոքում են ոստիկանական բաժանմունքների վատ վերաբերմունքի դեմ եւ մի շարք այլ խախտումների մասին, որոնք ոստիկանության աշխատակիցները թույլ են տալիս բերման ենթարկման, ձերբակալության եւ խուզարկության ընթացքում: Դրանք, իրավաբանի պնդմամբ, խախտում են ՀՀ սահմանադրության եւ Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքները:

«Քաղաքացիները մեծ մասամբ վախից դրդված, կամ սպառնալիքի ազդեցությամբ չեն ցանկանում բարձրաձայնել այդ խախտումների մասին , քանի որ վստահ են կամ մտածում են, որ հնարավոր է նման մոտեցում, նման խախտում, նման վատ վերաբերմունք կամ այլ տիպի ճնշում»,- հավելեց նա:

Մեկ այլ հետազոտություն՝ «Իրավապահ մարմինների կամայականության համաթիվը ՀՀ հյուսիսային մարզերում» անցկացվել է 2013 թվականին ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Հայաստանի երեք մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում, եւ հարցումներին մասնակցել է 731 մարդ: Բաղադրիչներն ընկած են «-100»-«+ 100»-ի միջեւ, այսինքն՝ 0-ն կամ 0-ին մոտ ցուցանիշը համարվում է դրական:

Փորձագետ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ փորձել են պարզել կամայականության ցուցանիշը: Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիները ավելի շատ վստահում են ոստիկանությանը՝ 14, հետո՝ դատարաններին՝ 1 եւ նոր դատախազությանը՝ 0.2:

Փորձագետը նշեց, որ հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ իգական սեռի ներկայացուցիչներն ավելի դրական են գնահատում, քան արական սեռինը, իրավապահ մարմինների վստահության պակաս է նկատվում 18-24 տարեկան անձանց եւ միջին խավի մոտ.

«Հետաքրքիր օրինաչափություն կար կրթության շրջանակներում եւ համապատասխանաբար իրավապահ մարմինների կամայականության ցուցանիշը տարբերվում է: Բացասական ցուցանիշն ավելի շուտ գերակշռում է միջին մասնագիտական եւ թերի բարձրագույն կրթություն ստացած մարդկանց շրջանակում, առավել բարձր բացասական գնահատական կա բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց մոտ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930