Ֆինլանդիայում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը այսօրվա մամուլի ասուլիսում, խոսելով Հայաստանի սահմաններից դուրս մեր մարզիկների նվաճումների մասին, ասաց. «Ֆինլանդիայում մեր թե ազատ, թե հունահռոմեական ըմբիշների արդյունքներից շատ գոհ եմ: Համեմատած նախորդ տարիների հետ, մեդալների քանակն ու որակը բարձրանում է: Հույս ունենք, որ հաջորդ տարիներին դրանք էլ ավելի կշատանան մեր հմուտ մարզիչների աշխատանքի, ֆեդերացիայի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մշտական աջակցության, ի դեմս Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի: Կցանկանամ, որպեսզի մեր բոլոր մարզաձեւերը ունենան ֆեդերացիաների այնպիսի նախագահ, ինչպիսին է Սամվել Կարապետյանը: Այդ ժամանակ մեր բոլոր մարզաձեւերի ներկայացուցիչները նման արդյունքներով կվերադառնան միջազգային մրցումներից»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ