Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջեւ ստորագրվեց 2014-2015թթ. երկամյա աշխատանքային ծրագիրը

Ապրիլ 08,2014 17:50

«2010-2015թթ. տարածքային սոցիալական պլանավորում» ծրագրի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) միջեւ այսօր ստորագրվեց 2014-2015թթ. երկամյա աշխատանքային ծրագիրը: Փաստաթուղթն ստորագրեցին ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Մանյա Հենրիետ Արենսը:

Փաստաթղթի նպատակը մարզերում երեխաների պաշտպանության գործընթացների ամրապնդումը, խոցելի երեխաների կարիքների բացահայտումը, սոցիալական ծրագրերի իրականացումն է: Այն մասնավորապես ենթադրում է չորս թիրախային մարզերի՝ Լոռիի, Տավուշի, Գեղարքունիքի եւ Շիրակի տարածքային սոցիալական պլանների շրջանակում մշակված 10 համայնքային սոցիալական ծրագրերի հաստատում եւ իրականացում, սոցիալական ոլորտի ծառայությունների միջեւ տեղեկատվության փոխանակման, ուղղորդման եւ համատեղ գործունեության վերաբերյալ ինստիտուցիոնալ համագործակցության հաստատում, տարածքային սոցիալական պլանների կանխատեսելի եւ բավարար ֆինանսավորման համար հայեցակարգային մոտեցումների մշակում, ArmeniaInfo-ի միջոցով համայնքների շտեմարանի առցանց կիրառմանն ուղղված տեխնիկական օժանդակություն: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 240 հազար դոլար:

Կողմերը դրական գնահատեցին նախորդ երկամյա ծրագրի արդյունքները՝ վստահություն հայտնելով, որ նախատեսված աշխատանքները համապատասխան ժամկետներում կկատարվեն՝ ապահովելով ակնկալվող արդյունքները:

Տարածքային կառավարման նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930