Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդրվելու է հանրային կառավարման գնահատման նոր համակարգ

Ապրիլ 08,2014 17:48

Ապրիլի 8-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունեց ԵՄ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի անդրսահմանային համագործակցության ներքո գործող «Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների 2007-2013» ծրագրի շրջանակներում իրականացվող «Կատարելություն հանրային հատվածում» ծրագրի փորձագիտական խմբին` ծրագրի ղեկավար Ջորջ Սթամպոուլիսի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Կատարելություն հանրային հատվածում» ծրագրի շրջանակում Հայաստանի հանրային կառավարման ոլորտում ընդհանուր գնահատման մոդելային համակարգի (ԸԳՀ) ներդրման հեռանկարի հետ կապված հարցերը, այդ շրջանակում նախատեսվող միջոցառումներն ու գործընթացները: Մտքեր փոխանակվեցին ներդրվելիք գնահատման մոդելից ակնկալվող արդյունքների վերաբերյալ:

Ընդհանուր գնահատման համակարգը մատչելի գործիք է համարվում Եվրոպայի հանրային կառավարման ոլորտի կազմակերպություններին աջակցելու համար: Դրա նպատակն է պետական մարմինների վարչարարական կարողությունների մեծացման միջոցով բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաև ծրագրի շրջանակում համագործակցող երկրներում բարձրացնել ազգային և տարածքային զարգացման քաղաքականության արդյունավետությունը: Այն ուղղված է նաև միջտարածաշրջանային գործընկերությանը` համագործակցության ընդհանուր ցանցի ձևավորման և փորձի ակտիվ փոխանակման միջոցով:
Փորձի փոխանակման և գնահատման համակարգի փորձնական կիրառմանը նախապատրաստելու շրջանակում ապրիլի ՀՀ ՔԾԽ-ի աջակցությամբ, Երևանում անցկացվելու է սեմինար-վերապատրաստում` գնահատման համակարգի ներդրումն ու նախնական կիրառումն ապահովող հայաստանյան մասնագիտացած խումբ ստեղծելու նպատակով:

Հայաստանը, ի դեմս ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի, հանդիսանում է ԵՄ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի անդրսահմանային համագործակցության ներքո գործող «Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների 2007-2013» ծրագրի ակտիվ անդամ: Ծրագրում, բացի Հայաստանից, ներգրավված է սևծովյան ավազանի ևս 6 երկիր` Հունաստան, Մոլդովա, Բուլղարիա, Ռումինիա, Ուկրաինա և Թուրքիա:

Գոռ Աբրահամյան

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն Խ Ո Ր Հ ՈՒ ՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930