Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ ըմբշամարտում կայուն բարձր արդյունքներն օրինաչափ են դարձել

Ապրիլ 08,2014 17:39

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում օրերս Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունից տուն վերադարձած ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը իր սաների մրցելույթները գնահատեց լավ:

Գլխավոր մարզիչը ընդհանուր առմամբ գոհ է արդյունքներից, թեեւ, նրա խոսքերով, որոշ քաշային կարգերում ինքն ըմբիշների ավելի հաջող մասնակցություն էր ակնկալում: «Տղաներն ընդհանուր առմամբ պատվով դուրս եկան: Դժգոհ եմ 61 կգ քաշային Նարեկ Սանոյանից: Նա վատ մասնակցեց եւ առաջին շրջանում պարտվելով՝ դուրս մնաց հետագա պայքարից: Մյուսները հանդես եկան իրենց հնարավորությունների սահմանում: Իսկ ընդհանրապես առանց մեր առաջատարի՝ աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Սաֆարյանի մասնակցության, որը վնասվածքի պատճառով չկարողացավ մեկնել Ֆինլանդիա, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ նվաճելը եւ 31 երկրների մեջ թիմային 6-րդ տեղն զբաղեցնելը միանշանակ լավ ցուցանիշ է: Եթե Դավիթը մասնակցեր եւ առնվազն բրոնզե մեդալի արժանանար, մենք թիմային պայքարում կեզրափակեինք լավագույն եռյակը:

Կարեւոր է, որ ազատ ըմբշամարտում արդեն կայուն արդյունքներ կան եւ մենք հավասար պայքար ենք մղում ուժեղագույն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Բելառուսը, Թուրքիան, Ադրբեջանը, Բուլղարիան, իսկ Ուկրաինայի պես երկրից առաջ ենք անցնում», – ասաց գլխավոր մարզիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930