Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը մարտի 7-ին ինքնակամ է հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այդ քայլի պատճառը եղել է բանկերում ունեցած պարտքերը:
22-ամյա Արսենն այդ օրը հովիվ է եղել, սակայն ոչխարներն ադրբեջանցիների ձեռքը չեն ընկել:
Արսենի կողմից սահմանն ինքնակամ հատելու մասին հարցրինք Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանին: Նա ասաց, որ ինքը տեղյակ չէ, համապատասխան ծառայությունն է զբաղվում այդ հարցով:
Գյուղապետն ասաց, որ Արսենի ընտանիքը բազմանդամ է, սոցիալապես անապահով, պարտքեր ունի, սակայն երբեք չի հրաժարվել պարտքը վճարելուց, եւ դա չպետք է Ադրբեջանում հայտնվելու պատճառ դառնար:
Կարդացեք նաև
Կամո Չոբանյանն ասաց, որ ինքը երեկ հեռախոսազրույց է ունեցել Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ, ովքեր հայտնել են, թե Արսեն Խոջոյանին Հայաստան վերադարձնելու համար աշխատանքներ են կատարվում, մեծ հույս կա, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի:
Գյուղապետը հայտնեց նաեւ, որ 5-6 օր առաջ Վերին Կարմիրաղբյուր է տեղափոխվել ադրբեջանական գերությունից վերադարձած Մամիկոն Խոջոյանը, որն անկողնային հիվանդ է, համագյուղացիներին չի ճանաչում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
շատ հնարավոր է քանի որ, եթե Անգլիայում ոչխարները կերան մարդկանց , ապա մեզ մոտ բանկերն են դարձել մարդկանց հոգեառ Այնպես որ հնարավոր է, որ էդ երեխեն գլուխն առած փախած լինի Ղուլի տիրույթից ուր բացակայում է հասարակ մարդու պաշտպանվածությունն
Խեղճ տավուշեցիները Ղուլի թագավորությունից արդեն դեպի Ղազախ են փախչում՝ փրկվելու համար:Իսկ սրա վերջը միևնույնն է չի երևում:
Վա, կարող է ես ղուլի ու սերժի պատճառով չէի ուզում գնալ Ղազախ:Իհարկե, ինձ կարգին կդիմավորեին, բայց մի բայց ինձ խանգարեց:Ում պատճառով ինձ ցավ են տվել, հենց նրանք են պարտավոր գալ և ազատագրել ինձ հայոց անտիսեմիտիզմից և ֆաշիզմից:Զրպարտիչ հայիզմը պիտի պատասխան տա իր ֆաշիստական բնազդների և հարթ ուղեղի համար:
Ալիև ջան, տղուն քաղցր աչքով կնայես, օկուպացիայից է թռել :Նույն ղարաբաղա տավուշյան օկուպացիայի զոհ է տղեն, պարզապես հակասեմիտական բլեֆ չկա:
լավ կլինի հիշյալ ազգակործաններին չնույնացնեք մեր ազգի ներկայացուցիչների հետ