Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետա-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն այսօր հարձակման է ենթարկվել:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի խորհրդարանի շենքում անհայտ անձը բռունցքով հարվածներ է հասցրել Քըլըչդարօղլուին, վերջինս վայր է ընկել, կոտրվել է նրա ակնոցը:
Ոստիկանները ձերբակալել են հարվածողին, իսկ Քըլըչդարօղլուն միջադեպից հետո նախ ուղղվել է իր գրասենյակը, ապա ավելի ուշ ելույթ ունեցել խորհրդարանում:
Արման Հովհաննիսյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում