Այսօր Aravot.am-ը շարքային որոշ գյումրեցիների հարցրեց, թե ո՞ւմ կուզեին տեսնել վարչապետի պաշտոնում: Նրանցից մի քանիսը անմիջապես արձագանքեցին, թե մեզ լսողն ո՞վ է, իրենք նշանակում, իրենք իրենց խռովում ու հանում են: Այնուհետ կարծիք հայտնեցին, որ վարչապետը փչացած չպիտի լինի, նոր մարդ պիտի լինի, ով հեռու է օլիգարխիկ խաղերից:
Մեր զրուցակիցները համակարգային փոփոխություն էին պահանջում`առաջին հերթին ակնկալելով Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Զրուցակիցներից մեկը նույնիսկ կարծիք հայտնեց, որ հայ ժողովուրդը ոչ թե փախչում է Հայաստանից, այլ Հանրապետական կուսակցությունից ու մեր միջոցով ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանին թախանձագին խնդրեց քիչ խոսել ու ժողովրդին քիչ նյարդայնացնել:
Հովիկ Աբրահամյանի` վարչապետի հավանական թեկնածու լինելու հետ կապված էլ, նրանցից մեկն ասաց . «Եթե Հովիկ Աբրահամյանը պիտի նստի վարչապետ, ուրախանալու բան չունենք. նա ավելի վտանգավոր մարդ է, քան Տիգրան Սարգսյանը: Նա ի՞նչ է արել ժողովրդի համար, երբ ԱԺ-ում հարցեր են բարձրացվում, նա լռեցնում է բոլորին, եթե նա ուզեր ԱԺ-ում ինչ-որ հարցեր լուծվեին, գոնե կթույլատրեր, որ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները երկու բառ ասեն. անմիջապես հրամայում է խոսափողը անջատել: Էլ դրանից հետո մարդիկ ի՞նչ լավ բան սպասեն նրանից»:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ