Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. Հասկանալով Ռուսաստանը. Սիվիլնեթ

Ապրիլ 08,2014 16:40

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հերթական հոդվածն է հրապարակել «Ալ Ջազիրա»-ում: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Սառը պատերազմի ավարտը դարակազմիկ իրադարձություն էր։ Դրա վերսկսումը չափազանց անպատասխանատու կլինի։ Այն շրջադարձային պահ էր՝ պատմական տեսանկյունից ոչ պակաս կարևոր, քան Վեստֆալյան հաշտությունը, Ֆրանսիական հեղափոխությունը, Վիեննայի կոնգրեսը կամ երկու աշխարհամարտերը։ Եվ ինչպես բոլոր դարակազմիկ իրադարձությունների դեպքում է, շարունակականության և փոփոխության հակադիր ուժերը պայմանավորել են և կշարունակեն պայմանավորել հետագա իրադարձություններն ու զարգացումները։

Նապոլեոնյան պատերազմների ավարտին Եվրոպան առերեսվեց երկընտրանքի։ Չնայած ֆրանսիական միլիտարիզմի վերածնման վախին՝ Եվրոպան, այնուամենայնիվ, կարողացավ Ֆրանսիային ինտեգրել միջազգային հարաբերությունների համակարգում։ Դա աշխատեց։

Նմանատիպ փորձ արվեց Սառը պատերազմի ավարտից հետո, երբ ջանքեր գործադրվեցին միջազգային համակարգում Ռուսաստանին ինտեգրելու համար։ Բորիս Ելցինի թույլ Ռուսաստանի տարիներին դա կարծես աշխատում էր։ Սակայն Վլադիմիր Պուտինի դեպքում, որը ավելի ուժեղ Ռուսաստանի ղեկին է, այդ նույն համակարգը լուրջ ճեղքեր է տվել, և եթե դրանք խորանան, Սառը պատերազմի վերսկսման հավանականությունը կմեծանա։

Այսպիսի սցենարից խուսափելու համար մենք պետք է պատասխանենք հետևյալ հարցերին՝ որո՞նք էին փոփոխության և շարունակականության ուժերը Սառը պատերազմի ավարտին, ինչպե՞ս էին դրանք իրար վրա ազդում և ինչպե՞ս են շարունակում ազդել, ինչպե՞ս և ի՞նչ խորությամբ է դրանց փոխազդեցությունը շարունակում ձևավորել համաշխարհային քաղաքականությունն ու նոր աշխարհակարգը։

Փոփոխության հիմնարար, գերիշխող և գերակա ուժ էր ժողովրդավարության և ազատ շուկաների հաղթանակը ավտորիտարիզմի և պլանային տնտեսության նկատմամբ։ Շարունակականության գերիշխող ուժը, որն ամբողջովին անտեսվեց նոր համակարգի ճարտարապետների կողմից, Ռուսաստանի անվտանգության մշտնջենական խնդիրն էր։
Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության խոշորագույն երկու դեմքերը՝ Ջորջ Քենանն ու Հենրի Քիսինջերը, նախազգուշացնում էին Ռուսաստանի ամենազգայուն մտահոգությունն անտեսելու գնի մասին։

Նյութի մանրամասները կարդացեք Սիվիլնեթի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930