Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԵՄ ԵՄ»-ի երիտասարդները գործատուներին տույժերից ազատելու պահանջ են ներկայացնելու

Ապրիլ 08,2014 16:35

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները վաղը  ժամը 12-00-ին, բողոքի ակցիա են նախատեսել Ֆինանսների նախարարության շենքի դիմաց: 

Նրանք իրենց ակցիան նախարարության առջեւից կսկսեն ու կշարունակեն Պետեկամուտների կոմիտեի շենքի դիմաց։ Այսօր «Փիփլմեթր» ակումբում  «ԴԵՄ ԵՄ»-ի անդամ Մանուկ Զաքարյանը հստակեցրեց նաեւ իրենց պահանջները. «Հիմնվելով ՍԴ որոշման 6-րդ կետի երկրորդ մասի վրա` ֆինանսների նախարարությունից պահանջում ենք անհապաղ համապատասխան հրահանգավորմամբ ՊԵԿ-ի հաշվետվության ձեւանմուշներից անհապաղ դուրս բերել պարտադրանք թելադրող տեխնիկական մեքենայությունները, որոնցով գործատուներին հարկադրում են անկախ թե գործատուի, թե աշխատակցի կամքից պարտադիր կուտակային փոխանցումների մասով հաշվետու լինել»:

Նրա խոսքով, իրենք ամեն ինչ անելու են, որ պարտադիր պահումները չկատարած գործատուները չենթարկվեն տույժերի: Նա նաեւ ասաց, որ իրենք վաղը վերջնաժամկետ են տալու ֆինանսների նախարարությանը եւ իրենց պահանջի լուծման համար հստակ ժամկետ են պահանջելու:

Նախաձեռնության անդամ Վահան Դուրինյանն էլ նկատեց, որ իրենց պահանջած տեխնիկական շտկումների համար մի ժամն էլ բավարար է:

Նախաձեռնության անդամներից Դավիթ Դավթյանն ասաց, որ իրենք մտադիր են դիմում-նամակներ փոխանցել Ֆինանսների նախարարություն` պահանջելով, որ էլեկտրոնային հաշվետվությունների ձևը խմբագրելի դառնա և այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում, որ իրենց աշխատավարձերից պահումներ արվեն, նրանց անվան դիմաց «0» դրվի, և սա ևս չդառնա գործատուի և աշխատակցի միջև վեճի առարկա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930