Լրահոս
Օրվա լրահոսը

Թափառող կենդանիները մարզերից էլ են արտագաղթում Երեւան (Տեսանյութ)

Ապրիլ 08,2014 15:59

Թափառող կենդանիների խնդիրը աշխարհի բոլոր երկրներում էլ կա: Թափառող կենդանիների հարցում իրենց դերն ունեն նաեւ Երեւանին մերձակա բնակավայրերը, եւ որքան էլ մայրաքաղաքում նրանց հարցը լուծվի, այդ կենդանիները ներթափանցում են մայրաքաղաք: Այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած ասուլիսում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը` պատասխանելով հարցին, թե բյուջեից թափառող կենդանիների համար ավելի շատ գումար է հատկացվում, քան` վերելակների սպասարկման: Պարոն Արեյանի մեկնաբանությունները` տեսանյութում

 Պարոն Արեյանի ներկայացմամբ, այս տարի մայրաքաղաքում կանցկացվի 6,5 կիլոմետր կոյուղատար համակարգ, ինչը 9 համայնքների որոշ թաղամասերում ի սկզբանե էլ բացակայել է: Այս տարվա բյուջեով ջեռուցման ցանցով կապահովվեն մարզադպրոցներ եւ պոլիկլինիկաներ: 300  միլիոն դրամ էլ Երեւանի Կենդանաբանական այգու բարեկարգման համար կհատկացվի: Կամո Արեյանի տվյալներով, 90 միլիոն դրամ կտրամադրվի կամուրջների պահպանման համար, իսկ մեկ կամուրջ, որը Հրաչյա Քոչար փողոցը կապում է Ռիգայի փողոցին` ամբողջությամբ կհիմնանորոգվի: Վերգետնյա 18 անցում արդեն կառուցվել է, 7-ն այս տարվա ծրագրով է նախատեսված: 

Հաշմանդամ մարդկանց համար մայրաքաղաքի փողոցներում թեքահարթակների հարցը, ինչպես ասաց պարոն Արեյանը, դեռևս լիարժեք լուծված չէ: Անցյալ տարի կառուցվել է  382  թեքահարթակ, այս տարի, քաղաքային իշխանությունները  200-ն էլ պատրաստվում են կառուցել, ինչի համար կպահանջվի 40 միլիոն դրամ: Փոխքաղաքապետի ներկայացմամբ, վայրերն ընտրվել են հաշմանդամ մարդկանց առաջարկով եւ կառուցման ժամանակ էլ նրանցից բաղկացած հանձնաժողովը կհետեւի աշխատանքներին: Այս տարի շահագործման կհանձնվի երկու ճանապարհ: Մեկը` Իսակով-Լենինգրադյան մայրուղին, որի աշխատանքները մասամբ ավարտվել են եւ  Ասիական բանկի ֆինանսավորմամբ կառուցվող Արգավանդի խաչմերուկից մինչեւ Նորագավիթ տանող ճանապարհը:

170 միլիոն դրամ էլ կհատկացվի, Կամո Արեյանի ներկայացմամբ, քայքայված 18 հենապատերի վերանորոգման համար: Այս տարի քաղաքապետարանը նախատեսել է 4-րդ աստիճանի վթարային շենքերից վերաբնակեցնել  470  ընտանիքների, որի համար կծախսվի 2,7  միլիարդ դրամ: Մայրաքաղաքի շենքերի 210 վթարային պատշգամբ էլ կենթարկվի հիմնանորոգման: Բյուջեի միջոցներով, մոտ 1,8 միլիարդ դրամի կկատարվեն բակերի բարեկարգում, խաղահրապարակների կառուցման աշխատանքներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930