Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք շահենք դատը, դա նախադեպ կլինի նաև Հայաստանի համար». «Դելֆիի» գլխավոր խմբագիրը` «ֆեյքերի» եւ ազատության մասին. medialab.am

Ապրիլ 08,2014 15:53

Անցյալ շաբաթ խորհրդարանում անցկացվող «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կամ հայտնի «ֆեյքերի» նախագծի լսումների ժամանակ օրենքի հեղինակները, օրինակ բերելով միջազգային փորձը, մատնանշել են «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» (Delfi AS v. Estonia) գործի հետ կապված որոշումը՝ նշելով, որ իրենց առաջարկություններն ավելի մեղմ են, քան այդ գործի որոշումը:

«Այս գործը շատ ավելի խիստ կարգավորումներ է նախատեսում, քան այն կարգավորումը, որը մենք նախատեսում ենք: «Դելֆին» ընդդեմ Էստոնիայի» գործում կայքը պատասխանատվության էր ենթարկվել նույնիսկ դրանք հեռացնելու մասին պահանջի բացակայությամբ վիրավորական մեկնաբանությունները չհեռացնելու համար։ Մենք առաջարկում ենք ավելի մեղմ տարբերակ՝ ծանուցել, հետո միայն քննարկել լրատվամիջոցի պատասխանատվության հարցը»,- ասում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

2013-ին «Դելֆի» տեղեկատվական պորտալն ընդդեմ Էստոնիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշեց, որ լրատվամիջոցները պատասխանատվություն են կրում կայքերում ընթերցողների թողած վիրավորական կամ զրպարտչական մեկնաբանությունների համար:

Արևելյան գործընկերության էստոնական կենտրոնի և Երևանում Եվրոպական միության կենտրոնի համատեղ նախաձեռնության շնորհիվ Էստոնիայում հայ լրագրողների հետ հանդիպմանը «Դելֆիի» գլխավոր խմբագիր Ուրմո Սոոնվալդը նշում է, որ միևնույնն է, իրենք կարծում են, որ այդ ամենը կապված է խոսքի ազատության հետ, ընթերցողն իրավունք ունի մեկնաբանություն թողնելու, դրանք պետք չէ փակել:
2009-ին «Դելֆիի» կայքում տեղադրված նյութի տակ արված մեկնաբանությունների համար տեղի է ունենում դատավարություն, որի արդյունքում լուրերի պորտալը ստիպված է լինում մեկնաբանություններից տուժած կողմին փոխհատուցել բարոյական վնասը:
ՄԻԵԴ-ի որոշումը «Դելֆին» բողոքարկել է Վերին պալատ: Հուլիսի 19-ին Ստրասբուրգում սպասվում է գործի քննությունը, որը լինելու է վերջին ատյանը:

Գայանե Մկրտչյան

Լուսանկարում` «Դելֆիի» գլխավոր խմբագիր Ուրմո Սոոնվալդը

Նյութի մանրամասները կարդացեք medialab.am -ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930