Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը դատապարտել է Սիրիայում քահանայի սպանությունն ու բռնությունները Քեսաբում. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 08,2014 15:13

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը երկուշաբթի ուշ երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել է Սիրիայի Հոմս քաղաքում տարեց քահանա Ֆրանս վան դեր Լուգտի սպանությունը, ինչպես նաև հայաբնակ Քեսաբում տեղի ունեցած բռնությունները:

Անդրադառնալով Քեսաբում ստեղծված իրավիճակին՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն ասել է, որ իրեն սարսափեցրել են զարհուրելի այն պատկերները, որտեղ պատկերված է հայաբնակ Քեսաբ քաղաքում իրականացված սպանդը:

«Չնայած ՄԱԿ-ը չի կարող հաստատել այս դաժանությունների մասին ստացված հաղորդագրությունների վավերությունը, մարդու իրավունքների կոպիտ խախտումներն, անկասկած շարունակվում են, և Քեսաբի նման ամբողջ գյուղերի բնակիչները ստիպված են լինում փախուստի դիմել», – ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ միաժամանակ խիստ անհանգստություն արտահայտելով այն հանգամանքի կապակցությամբ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից որպես ահաբեկչական նշված խմբավորումները շարունակում են ահաբեկել խաղաղ բնակչությանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930