Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Կիրակոսյան. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը օբյեկտիվորեն ավելի ուժեղ դիրքերում է»

Ապրիլ 08,2014 15:04

Այսօր «Մեդիա» կենտրոնում կազմակերպված «Արդյոք Հայաստանն ինքնուրո՞ւյն է արտաքին քաղաքական որոշումներում» թեմայով քննարկման ժամանակ խոսելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի մասին, երբ Հայաստանը դեմ քվեարկեց Ղրիմի հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու բանաձևի դեմ, քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ, իհարկե, մեր դեմ քվեարկելը սխալ էր, բայց այդ սխալի համար մենք մեծ գին չվճարեցինք. «Այնուամենայնիվ պետք է ասենք, որ այդ սխալի համար Հայաստանը դեռ մեծ գին չի վճարել եւ անպայման չէ, որ վճարի, որովհետեւ ամբողջ ճնշումներն ուղղված են Ռուսաստանի եւ նախագահ Պուտինի վրա,- ասաց նա եւ նորից շեշտեց,-

Այո, Հայաստանի արտաքին քաղաքականությունը օբյեկտիվորեն ավելի ուժեղ դիրքերում է գտնվում այժմ, թեպետ այս պահին մենք չունենք արտաքին գործերի նախարար՝ ֆորմալ առումով: Անկեղծ լինելու համար պետք է ասել, որ այո, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը եւ պաշտպանության նախարարությունը այն մեկ-երկու նախարարություններն են, որ արդյունավետ աշխատանքներ են կատարում»:

Նույն քննարկման բանախոս, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քվեարկեց ի շահ իր պետության, եւ այլ որոշում լինել չէր կարող:

Արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի կողմից թույլ տված սխալը, ըստ պարոն Կիրակոսյանի, սեպտեմբերի 3-ն է, երբ Հայաստանը հրաժարվեց՝ Ասոցացման պայմանագիրը նախաստորագրելուց:

«Պետք է անկեղծ լինել եւ ասել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողությունները շատ ավելին կախված են ուրիշների կողմից թույլ տված սխալներից, քան սեփական հաջողություններից»,- ասաց նա:

Ալեքսանդր Իսկանդարյանը չհամաձայնվեց պարոն Կիրակոսյանի հետ, թե սեպտեմբերի 3-ը դիվանագիտական սխալ էր. ըստ նրա՝ այն ոչ մի կապ չի ունեցել հայկական դիվանագիտության հետ, որոշումն ընդունվել էր նախագահի կողմից, եւ եթե նախագահ չլիներ Սերժ Սարգսյանը, ապա նրա փոխարեն, մեկ ուրիշը կաներ դա:

Քաղաքագետը նշում է, որ հայկական դիվանագիտությունը հրաշալի ձեւով աշխատել էր Ասոցացման պայմանագրի պատրաստման վրա, բայց զարմանալին այն էր, որ չէր նախատեսել, որ այն կարող էր կասեցվել ցանկացած պահի:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930