Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները կհանդիպեն նախագահ Սերժ Սարգսյանի հետ: ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ օրենքի պահանջով եւ տրամաբանությամբ վարչապետի եւ կառավարության ձեւավորման շրջանակներում նախագահը հանդիպումներ է ունենալու քաղաքական ուժերի հետ, եւ նրա կարծիքով, նմանատիպ հանդիպում կլինի նաեւ ՀՅԴ անդամների հետ:
«Մենք հստակ մոտեցումների եւ առաջարկությունների փաթեթ ունենք, որոնք նոր չէ, որ ձեւավորվել են եւ բնականաբար մենք պատրաստվում ենք մեր առաջարկություններով հանդես գալ: Ինչպիսին կլինի վերաբերմունքը, ըստ այդմ՝ էլ պարզ կլինի մեր վերաբերմունքը վարչապետի նշանակման, կառավարության ձեւավորման հետ կապված»,- նշեց նա:
Իսկ թե ինչ առաջարկություններ է ՀՅԴ-ն պատրաստվում ներկայացնել նախագահին, Արսեն Համբարձումյանն ասաց, որ այդ առաջարկությունները ձեւավորված են 2012թ նոյեմբերին հրապարակված 7 կետերի շրջանակում, դրանցից են՝ անցում կառավարման խորհրդարանական համակարգին, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, բիզնեսի եւ քաղաքականության տարանջատում, «Ընտրական օրենսգրքի» արմատական փոփոխություն, ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում, հայ-թուրքական արձանագրություններից ստորագրությունների հետկանչում, ՀՀ եւ ԼՂՀ միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքում եւ այլն:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև