«Հիանում եմ Ռոբերտ Քոչարյանի թևավոր խոսքերով, քանի որ դրանք այնքան հայտնի են դառնում, որ տարիներ անց մեջբերում են բոլորը»,-հարցին` արդյոք չի՞ վախենում «ամենաանհաջող կադր» կոչումը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստանալուց, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հենց այդպես էր անվանել ժամանակին օմբուդսմենի պաշտոնում աշխատող Արմեն Հարությունյանին, այսպես պատասխանեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Մանրամասնելով՝ օմբուդսմենն ասաց. «Իմ մասին ՀՀ նախագահը որպես սեփական կադր արտահայտվելու խնդիր չունի, քանի որ այն ժամանակ օրենքով մարդու իրավունքների պաշտոնին նշանակում էր նախագահը, հիմա ընտրում է ԱԺ-ն: Ինձ ընտրել են կոալիցիոն ուժերը միասին: Եթե համատեղ այդպես արտահայտվեն, թե ես իրենց անհաջող կադրն եմ, չեմ տխրի, այլ ընդամենը կհամարեմ, որ իմ աշխատանքը չի գոհացրել այդ ուժերին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ