«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը ուղեվարձի հարցը քննարկող հանձնաժողովի նիստում «Այ Փի Էս Սի» ինստիտուտի հրապարակած վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղեւորահոսքի ուսումնասիրությունը համարում է կասկածելի:
Համաձայն այդ ուսումնասիրության՝ միկրոավտոբուսի ուղեվարձը դառնալու է 207 դրամ, դիզելով ավտոբուսինը՝ 252 դրամ, բնական գազով աշխատող ավտոբուսի ուղեվարձը՝ 196 դրամ:
Պրն Պիպոյանի խոսքերով, իրեն՝ որպես սպառող, ինչո՞ւ պետք է այն հարցը հետաքրքրի, թե որքան է այսօրվա ուղեւորահոսքը: «Եթե մենք ունենք մոդել, ապա դրա ճիշտ կառավարվելու դեպքում կարող ենք ունենալ երթեւեկություն՝ 100 դրամով, շատ ավելի լավ, քան այսօր է իրականացվում»:
Հ/կ նախագահը պնդում է, որ քաղաքացին չի ցանկացել, որ քաղաքապետարանը բերի դիզելով մեքենա, շատ թանկ է դիզելով մեքենան պահելը: «Մենք՝ որպես քաղաքացիներ, երբեւէ ինչ- որ մեկին խնդրե՞լ ենք, որ մեզ համար դիզելով մեքենա բերեն: Իրենց քմահաճույքի համար բերել են դիզելով մեքենան, հիմա էլ ժողովրդից պահանջում են դրա գումարը: Չէիք կարողանում վճարել դրա համար, գազով մեքենա բերեիք»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Բաբկեն Պիպոյանը զավեշտալի է համարում այն փաստը, որ «Այ Փի Էս Սի» – ն հերքում է, որ հաշվարկների մեթոդաբանությունը իրենք չեն ընտրել: «Հենց առաջին էջում իրենք նշում են, որ երեքշաբթիից հինգշաբթի օրերին են իրականացվել ուսումնասիրությունները:
Պարզից պարզ է, որ երկուշաբթի առավոտյան եւ ուրբաթ երեկոյան ուղեւորահոսքը ավելի շատ է, քան օրվա մնացած այլ ժամերին: Եթե դիտարկենք միայն երեքշաբթիից հինգշաբթին, մենք այստեղ հստակ մարդկանց կորուստ ենք ունենում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Բանախոսը նաեւ եւս մեկ օրինակ բերեց հաշվարկից, որտեղ նշված է, որ օրական 600.000-ից ավելի ուղեւորափոխադրում է կատարվում: Ըստ Բ. Պիպոյանի ներկայացրած հաշվարկների էլ, միկրոավտոբուսային պիկը՝32.000 է կազմում, ավտոբուսներինը ՝ 6200: «Երկուսի պիկ ժամերի համեմատական երբ անում ենք, ապա ստացվում է, որ միաժամանակ Երեւանում տրանսպորտից օգտվում է 38.000 մարդ:
38.000 մարդ տեղափոխելու դեպքում, Երեւանին պետք է մոտ 1100 ավտոբուս: Մոտ 1100 ավտոբուսին, եթե բաժին հասնի 600 հազար մարդ, ամեն ավտոբուսին բաժին է ընկնում օրական 550 ուղեւոր»:
Մանրամասն՝ տեսանյութում
Այս դեպքում, պրն Պիպոյանի հաշվարկներով, 110 դրամից ավելի ուղեվարձը չի կարող կազմել: «Միայն ամորտիզացիոն եւ վառելիքի ծախսը դիտարկելու դեպքում կտեսնենք, որ 100 դրամ է կազմում ուղեվարձը»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ