Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ ճակատագիր է սպասվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 08,2014 13:18

Հատված իրավապաշտպան ԱՐՏԱԿ ԶԵՆՅԱԼՅԱՆԻ հարցազրույցից:
   –Հրաժարական տվեց այն պաշտոնյան, որի համար կենսաթոշակային համակարգի ներդրումը երկրում սկզբունքային հարց էր։ Ի՞նչ է լինելու համակարգի ճակատագիրը, նոր մոդե՞լ է ներդրվելու, թե՞ նոր կառավարությունը կընթանա օրենքում առկա հակասահմանադրական նորմերի վերափոխման ճանապարհով:

-Կարծում եմ, պետք է համատեղել բաշխողական եւ կուտակային համակարգերը, ու այդ ամենը իրականացնել այնպես, որ ապահովված լինի սահմանադրության առաջին գլխում նախատեսված սկզբունքը, այն է` Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, նաեւ նախաբանում արտահայտված այն նորմ-սկզբունքը, ըստ որի, պետք է ապահովել սերունդների բարեկեցությունն ու համերաշխությունը: Այս ամենի համատեքստում էլ պետք է իրականացվեն սպասվելիք բարեփոխումները:

Կա 5 մայր օրենք, որ պետք է փոփոխվեն, դրա հետ միաժամանակ պետք է փոփոխվի եկամտահարկի մասին օրենքն ու վերացվի եկամտահարկի եւ սոցվճարների մեխանիկական միավորումը: Այսինքն՝ գործ ունենք օրենքների լուրջ փոփոխության հետ: Այս հսկայածավալ աշխատանքները թույլ են տալիս ասելու, որ ոչ թե եղածը «ռետուշի» կենթարկվի, այլ նոր համակարգ կներդրվի:

   –Տիգրան Սարգսյանի կառավարությունը գործում էր այն տրամաբանությամբ, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ոչ թե հակասահմանադրական դրույթներ կան, այլ ընդամենը թերություններ, հետեւաբար մինչ իր հրաժարականը հրահանգել էր ձեւավորել թերությունները շտկող աշխատանքային խումբ: Փոփոխված իրավիճակում կա՞ խմբի ստեղծման անհրաժեշտություն, եւ հարկ եղած դեպքում պատրա՞ստ եք համագործակցել նոր կառավարության հետ

-Այն, որ աշխատանքային խումբ պետք է ստեղծվի` դրանում ոչ մի խոսք չկա, այս անգամ խմբում պետք է ներգրավվեն նաեւ սահմանադրական իրավունքի մասնագետներ:
Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա դա վաղուց է սկսվել, այն, ինչ արվեց Սահմանադրական դատարանում վկայում է հենց համագործակցության մասին: Մեր ներկայացրած նյութերը, ելույթները համագործակցության ակցիա էին, որն իրականացվեց կառուցողականության լույսի ներքո: Դա լուրջ օգնություն էր իշխանություններին:
Ինչ վերաբերում է համագործակցության շարունակականությանը, եթե կլինի դրա անհրաժեշտությունը, ապա հետայսու եւս ցանկացած համագործակցության անձամբ ես պատրաստ եմ, եթե դրա հիմքում ընկած է մարդու իրավունքի հարգումը:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930