Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը «Դեմ եմ»-ի անդամներին գրագիտություն է մաղթում

Ապրիլ 08,2014 13:06

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությանը լուրջ չի վերաբերում:

«Դեմ եմ-ի հետ ոչ մի կապ չունենք, չենք ունենա, բայց կենսաթոշակային պարտադիր կուտակայինին դեմ արտահայտվել ենք, որովհետեւ դա ինքնորոշման եւ պարտադիրի հակամարտություն է: Մենք ինքնորոշման կողմնակիցն ենք… իսկ «Դեմ եմ-ները» անցողիկ երեւույթ են որեւէ խելոք մարդ «դեմ եմ» ով ասպարեզ չի իջնում, նա ասում է՝ ինչին է կողմ: Մի քանի օր առաջ «Դեմ եմ»-ի անդամները հպարտանում էին, գրկախառնվում, լացում, թե հաղթեցինք, իսկ այսօր էլի ցույց են անում, նրանց մաղթում եմ մի քիչ գրագիտանալ»,- ասաց պարոն Հայրիկյանը:

Մեզ հետ զրույցում պարոն Հայրիկյանն ասաց, որ «Դեմ եմ»-ի երիտասարդները ինքնախաբեությամբ են զբաղված. «Իրենք հիացա՞ծ են էդ արդյունքով, եթե հիացած են, ապա իրենց հիացմունքը խաբուսիկ էր… նրանք անպատասխանատու մարդիկ են, ասում են՝ հիմա անում ենք հենց այնպես»:

Մեր հարցին ՍԴ-ի որոշումը կենսաթոշակային օրենքի վերաբերյալ ինչի՞ արդյունքն էր՝ պատասխանեց. «ՍԴ-ն ինչ որոշում է ընդունել, որ արդյունք էլ լիներ, ՍԴ-ն որեւէ լուրջ բան չի որոշել, պետք է կարճ, կոնկրետ ասեր՝ հակասահմանադրական է, օրենքը հետ ենք ուղարկում, սխալները ուղղեք, նոր մտցրեք շրջանառության մեջ: Բայց ասաց՝ օրենքը մնում է ուժի մեջ, վեց ամսվա մեջ մի քանի բան կա, ուղղեք: Եթե օրենքում հակասահմանադրական տարր կա, պետք է կասեցվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930