Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր վարչապետը, ով էլ լինի, պիտի վերջին տարիներին Հայաստանում գործող մեխանիզմը ետ պտտեցնի. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 08,2014 12:50

Վերջին տարիներին  Հայաստանի տնտեսական կյանքն ընթանում էր հետեւյալ տրամաբանությամբ։ Երկրի ներքին ռեսուրսները սպառվում էին, ծախսերն՝ ավելանում, տնտեսական զարգացում չկար, եւ իշխանություններն անընդհատ ստիպված էին բարձրացնել հարկերը, նոր հարկեր հորինել եւ այլն։ Որքան մեծանում էր հարկային բեռը՝ այնքան «հարկման դաշտը» սեղմվում էր. մարդիկ փակում էին իրենց բիզնեսներն ու արտագաղթում։ Որքան ավելի շատ էին արտագաղթում՝ այնքան ավելի էին բարձրացվում հարկերը, որքան ավելի էին բարձրացնում՝ այնքան մեծանում էին արտագաղթի տեմպերը, եւ այսպես շարունակ։

Դա, հասկանալի է, անվերջ շարունակվել չէր կարող, ինչ-որ պահի արդեն «էլ ուրիշ ճար չկար»՝ արտաքին պարտքը հասել էր կրիտիկական սահմանին, երկրում այլեւս վաճառելու բան չկար, եւ իշխանությունները որոշեցին դնել ու «չորով» վերցնել մարդկանց աշխատավարձերի 6,6 տոկոսը։ Ընդ որում՝ դա նույնպես ելք չէր. հարցի ժամանակավոր լուծում էր, եւ ամենաշատը մեկ-մեկուկես տարի անց իշխանությունները ստիպված էին լինելու նոր բան հորինել (ասենք՝ հետիոտների համար արագաչափեր, փողոցում ծխելու համար տուգանքներ եւ այլն): Ինչո՞ւ ենք ասում այս ամենը։ Որովհետեւ նոր վարչապետը, ով էլ լինի, հիմա պիտի վերջին տարիներին Հայաստանում գործող այս մեխանիզմը ետ պտտեցնի։ Պարզ ասած՝ պիտի ճիշտ հակառակն անի. իջեցնի հարկերը, նորմալ մրցակցային պայմաններ ստեղծի, որպեսզի Հայաստանից հեռացածները վերադառնան։ Ընդ որում, հիմա արդեն ամեն ինչ կընթանա հակառակ տրամաբանությամբ, ինչքան շատ մարդ վերադառնա՝ այնքան «հարկման դաշտը» կմեծանա, ինչքան մեծանա՝ այնքան հնարավորություն կստեղծվի ավելի թեթեւացնել հարկերը, եւ այդպես շարունակ։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930