Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում հրապարակվել է Քեսաբում կատարվածը դատապարտող հայտարարություն

Ապրիլ 08,2014 12:47

Ինչպես երեկ տեղեկացրել էինք,  ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը շրջանառության մեջ էր դրել Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ գրավոր հայտարարության տեքստ: Գրավոր հայտարարությունն անվանվել է «Քեսաբ. դատապարտելով ահաբեկչական հարձակումը Սիրիայի քաղաքացիների վրա»։  Հայտարարության տակ ստորագրել են ԵԽԽՎ 22 պատգամավորներ՝ Հայաստանից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Մոլդովայից, ՌԴ-ից, Հունաստանից, Գերմանիայի և այլն: 

Այս պատվիրակներն իրենց մտահոգությունն են հայտնում Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ: Գրավոր հայտարարության տեքստում  մասնավորապես ամրագրված է. «Վերջին հարձակումը կատարվել է Թուրքիայի սահմանի` Ալ-Քայիդայի ահաբեկչական խմբերի կողմից: Բնակչության դեմ ուղղված դաժան գործողությունների արդյունքում տեղի է ունեցել բնակչության տեղահանում: Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբում գտնվող եկեղեցիները, թալանել բնակիչներին և այդպիսով մեծ վնաս հասցրել բնակչությանը»:

Քեսաբի իրադարձություններն` ըստ փաստաթղթի «մարդասիրական ճգնաժամ» են որակվում ու նշվում. «Հաշվի առնելով էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում հայերի պաշտպանության հրատապությունը, Սիրիայում զինված հակամարտության պայմաններում,մենք խստորեն դատապարտում և համարում ենք անընդունելի նմանատիպ ուժի կիրառումը քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ անկախ էթնիկ և կրոնական ինքնությունից»:

Հայտարարության տակ ստորագրած պատվիրակները կոչ են անում Թուրքիայի իշխանություններին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ահաբեկիչների կողմից Թուրքիայի տարածքի օգտագործումը և վարել հետաքննություն:

Հայտարարությունն ամփոփվում է այսպես. «Միջազգային հանրությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի՝ ապահովելու փախստականների, այդ թվում նաև  հայերի անվտանգությունն ու ապահովությունը, հեշտացնի նրանց՝ սեփական բնակավայր տեղափոխվելու արագ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի պայմանները։ Միջազգային հանրությունը պետք է նաև իրականացնի մարդասիրական օգնություն փախստականների հրատապ կարիքների լուծման համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930