Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանի մասին. «Անտառը չեք տեսնում, չորացած ծառն եք տեսնում» (Տեսանյութ)

Ապրիլ 08,2014 12:42

«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը տարիներ անց հանրության կողմից կընկալվի որպես բարեփոխիչ վարչապետ, հատկապես արդյունաբերության ոլորտի համար»,-այսօր «Ֆորում» ակումբում ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ առանձնացնելով 2011 թվականին ընդունված արդյունաբերության զարգացման հայեցակարգը, որն ընդունվել է Տիգրան Սարգսյանի օրոք եւ նրա աջակցությամբ. «Այդ հայեցակարգը շրջադարձային էր, մինչ այդ իշխանությունները որդեգրել էին տնտեսությանը չաջակցելու, լիբերալ մոտեցում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ բարեփոխիչ վարչապետի ժամանակ ըստ պաշտոնական տվյալների հազարավորը փոքր ու միջին ձեռնարկություններ փակվեցին, ներդրումների ծավալը նվազեց եւ այլն, պարոն Սաֆարյանը մի փոքր զայրացած ասաց. «Դուք անտառը չեք տեսնում, անտառի կողքին չորացած ծառն եք տեսնում: Եթե որոշ ձեռնարկություններ փակվել են վարչապետի մեղքը չէ, այո, Հայաստանում խնդիրներ կան, ներդրումներ չեն անում, որովհետեւ  հակամենաշնորհային քաղաքականություն չեն տեսնում: Չի կարող լինի մի վարչապետ, որը փայտիկի կամ գրիչի մի հարվածով կարողանա մենաշնորհված ոլորտները դարձնել ապամենաշնորհված, երբ ամեն մի մենաշնորհի հետեւում հզոր օլիգարխներ են, բայց աշխատանք եղել է»:

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վազգեն Սաֆարյանի համոզմամբ` նոր վարչապետն ու կառավարությունը պետք է լինեն ոչ կուսակցականացված, այլ` մասնագետներից կազմված, տեխնիկական կառավարություն. «Հիշո՞ւմ եք,երբ կոալիցիոն էր կառավարությունը, նախարարներն ավելի շատ ենթարկվում էին իրենց կուսակցապետերին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930