Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Հայրիկյանի՝ «թեթեւսոլիկներն են պահանջել կառավարության հրաժարականը»

Ապրիլ 08,2014 12:37

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համոզմամբ, Հայաստանում խորհրդարանական միատարր մեծամասնության պայմաններում ներկա ներքաղաքական իրավիճակում վարչապետի փոփոխությունից ակնկալիքներ ունեցողին պետք է մաղթել քաղաքագիտական նվազագույն գիտելիքների ձեռքբերում:

«Վարչապետի փոփոխությամբ Հայաստանում որեւէ բան չի փոխվի: Վարչապետի փոփոխություն տեղի ունեցավ ռուսական ազդեցության գոտում գտնվող այլ երկրներում նույնպես: Սրանից կարելի է հետեւություն անել, որ բոլոր դեպքերում եղել է արտաքին ազդեցություն»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց պարոն Հայրիկյանը:

Նա խորհուրդ տվեց չոգեշնչվել վարչական կադրային փոփոխությամբ.«Հայաստանին պետք են փոփոխություններ, բայց վարչապետի եւ կառավարության փոփոխությունը անպտուղ գործ է, եւ դրա հետ կապված ընդդիմադիրների ճիգերը ոչ այլ ինչ են, քան հանրության ուշադրությունը կարեւոր հարցերից շեղելու եւ խորհրդարանում ոչ իրենց մեղքով անարդյունավետ ներկայությունը  արդարացնելու փորձ»:

Նրա խոսքով, մինչեւ վարչապետի հրաժարականը, թեթեւսոլիկներն ասում էին, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, իսկ լուրջ մարդիկ ասում էին՝ եկեք պայքարենք ՄՄ-ի դեմ:

Հարցին՝ ինչպես պետք է պայքարել ՄՄ-ի դեմ, եթե արդեն խոսվում է՝ մայիսին Հայաստանը ՄՄ-ին անդամակցելու մասին կհայտարարի, ասաց. «Ինչպես եմ պայքարել կոմունիստական կայսրության դեմ, հրապարակում հինգ հոգի կողքիս կանգնում են, երբ հենց այնպես դուրս եմ գալիս»:

Վերջում էլ  առաջարկեց բոլոր հասարակական, քաղաքական ուժերին միասնական ճակատ կազմել՝ հանուն Հայաստանի փրկության:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930