Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվել Անդրանիկ Արզումանյանը, որը երկար տարիներ աշխատել է Եգիպտոսում՝ որպես Ռուսաստանի մշակույթի կենտրոնի ղեկավար, իսկ մի քանի տարի առաջ «ընտանեկան հարցերի բերումով» վերադարձել է Հայաստան։
«ՉԻ» – Սա, իհարկե, կադրային ամենափայլուն որոշումն է: Օպերայի տնօրենի պաշտոնը կարելի էր վստահել միայն այն մարդուն, ով մերձավորարեւելյան երկրներում ռուսական մշակույթը տարածելու եւ քարոզելու մեծ փորձ ունի։
Ի դեպ, արտասահմանյան երկրներում Ռուսաստանի մշակույթի կենտրոնների ղեկավարումը համարվում է դիվանագիտական ծառայություն, հետեւաբար՝ ամենայն հավանականությամբ, պրն Արզումանյանը Ռուսաստանի քաղաքացի է։ Կամ՝ Ռուսաստանի քաղաքացի է եղել մինչեւ «ընտանեկան հարցերի բերումով» Հայաստան տեղափոխվելը։
Ինչեւէ։ Կարեւորն այն է, որ Օպերայի թատրոնը Հայաստանում Ռուսաստանի մշակույթի կենտրոնի չվերածվի։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում