Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր վարչապետը հակակրանք չպետք է առաջանի քառյակի մոտ. Էդգար Վարդանյան

Ապրիլ 08,2014 12:33

«Այն, ինչոր  տեղի է ունենում վերջին շրջանում Հայաստանում՝ տեղավորվում է պուտինյան վարչակազմի իրականացվող քաղաքականության շրջանակներում»,- այսօր՝ ապրիլի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:

Նրա խոսքերով՝ պուտինյան վարչակազմը ուժեղացնում է իր դիրքերը իրենից կախում ունեցող տարածքների վրա, եւ իր այդ քայլով խախտելով միջազգային հարաբերութուններում հաստատված խաղի կանոնները՝ ստեղծում է մի նոր իրավիճակ: Վերլուծաբանը Տիգրան Սարգսյանի  հրաժարականը պայմանավորվում է Կրեմլից եկած ազդակների ազդեցությամբ.

«Նախաձեռնողը ամենայն հավանականությամբ հենց Կրեմլն է,  եւ հայաստանյան քաղաքական էլիտան օգտվել է այդ առիթից: Կարծում եմ, որ որոշակի շրջանակներ, որոնք այդքան էլ բավարարված չէին Տիգրան Սարգսյանի թիմով, ունեին անձնական խնդիրներ, այդ մարդիկ օգտվեցին առիթից եւ իրականացրեցին այդ օպերացիան»:

Նա կարծում է, որ կառավարություն սպասվող բոլոր փոփոխությունները կազդեն ընդդիմադիր քաղաքական ուժերի ծրագրերի վրա, եւ այն ձեւաչափը, որ ձեւավորվել էր նրանց կողմից վտանգի տակ է.

««Հրաշալի քառյակ» կոչվող ձեւաչափը   սիտուացիոն համագործակցության օրինակ էր, եւ պայմանավորված էր նրանով, որ ընտրված էր որոշակի փուլային պայքարի տարբերակ եւ կառավարության հրաժարականը, վարչապետի փոփոխությունը պահանջելը դիտվում էր որպես փուլ, բայց իրականում համագործակցությունը հենց այդ խնդրի շուրջ էր»:

Նա հայտարարեց, թե տրամաբանական չի լինի, եթե  քառյակը միանգամից դնի նոր վարչապետի հրաժարականի պահանջը,  քանի որ պետք է մի փոքր սպասել եւ տեսնել նրա աշխատաձեւը, բարեփոխումները: Էդգար Վարդանյանը կարծում է, որ նոր վարչապետը խիստ հակակրանք չպետք է առաջացնի քառյակից առնվազն մեկի կամ երկուսի համար.

«Նույնիսկ եթե քառյակից ոմանց համար խիստ ընդունելի չլինի նոր վարչապետի անձը, «Ժառանգությունը» եւ «ՀԱԿ»-ը նշել են, որ իրենք իրականում պայքարում են, իրենք իրականում պահանջում են նախագահի հրաժարականը եւ ընդհանրապես կողմ են ամբողջական իշխանափոխության եւ համակարգափոխության: Եվ այս պարագայում նրանք կդժվարանան կենտրոնանալ նոր կառավարության, նոր վարչապետի խնդրի վրա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930