Լրահոս
Օրվա լրահոսը

Էլ ինչ լեզվով բացատրի ԲՀԿ-ն. «Ժամանակ»

Ապրիլ 08,2014 12:31

ԲՀԿ-ին իսկապես կարելի է կարեկցել` անընդհատ նույն բանը կրկնելու անհրաժեշտության համար: ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը հերթական անգամ է հայտարարել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարց իրենց օրակարգում չկա: Երևի արդեն չկա թիվ, որով հնարավոր լինի հաշվել, թե ԲՀԿ-ն արդեն քանիերորդ անգամ է հայտարարում այս նույն բանը և՛ քառյակի, և՛ հասարակության համար:

Սակայն կրկին ու կրկին` և՛ քառյակից, և՛ հասարակությունից հնչում են նույն հարցադրումներն ու հայտարարությունները ամբողջական իշխանափոխության մասին: Մինչդեռ ԲՀԿ-ն տալիս է շատ պարզ ու հստակ պատասխան: Երևի սկսեն հայտարարել մի քանի այլ լեզուներով, միգուցե այդպես պարզ բանը բոլորին հասանելի դառնա: Ըստ որում, եթե ԲՀԿ-ն չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարական, եթե նման հարց ԲՀԿ-ի օրակարգում չկա, սա չի նշանակում, որ ԲՀԿ-ն իշխանություն չի ուզում: Բոլորովին: Սա պարզապես նշանակում է, որ իշխանությունն ու Սերժ Սարգսյանը բոլորովին նույն բաները չեն, և լինել Սերժ Սարգսյանի պաշտոնին` բոլորովին չի նշանակում ունենալ իշխանություն: Սա, իհարկե, չի էլ նշանակում չունենալ իշխանություն:

Ավելի պարզ՝ սա ընդամենը նշանակում է, որ իշխանությունը բոլորովին էլ Սերժ Սարգսյանի պաշտոնով չէ: Այդ պաշտոնն իշխանության տարրերից մեկն է, ըստ որում` դե յուրե շատ որոշիչը, իսկ դե ֆակտո` ընդամենը մի մասը: Հայաստանում իշխանական համակարգի բնույթը, իշխանության կրողների տեսակը, արժեքները, մտածողությունն ու կենսափիլիսոփայությունն այնպիսին է, որ իշխանություն ունենալու, որոշումների կայացմանը մասնակից լինելու համար բոլորովին պետք չէ նախագահի պաշտոնն անպայմանորեն զբաղեցնել: Նախագահի պաշտոնը կարող է լինել իշխանություն ունենալու և որոշումներ կայացնելու արդյունք, սակայն բոլորովին էլ ելակետ կամ վճռորոշ հենակետ չէ: Այլ հարց, եթե համակարգի տրամաբանություն, բնույթ փոխվի:

| Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930