Aravot.am-ը փորձեց կապվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի նորանշանակ արաբագետ տնօրեն Անդրանիկ Արզումանյանի հետ: Նրա օգնական Ազգուշ Ստեփանյանը հեռախոսով փոխանցեց, որ Անդրանիկ Արզումանյանը անընդհատ խորհրդակցությունների մեջ է, եւ չի կարող զանգերի պատասխանել կամ հարցազրույցներ տալ, չնայած ԶԼՄ-ների հետ որեւէ խնդիր չունի: Տիկին Ստեփանյանը հավելեց, որ առաջիկայում մամուլի ասուլիս կհրավիրվի եւ տնօրենը կպատասխանի բոլոր լրագրողների հարցերին:
Կես-կատակ կես լուրջ հարցրինք՝ հնարավո՞ր է դա շատ ուշ լինի, ասենք 100 օր հետո: «Չի բացառվում»,- ասաց Արզումանյանի օգնականը:
Հիշեցնենք, որ yerkir.am-ին մրցույթի ավարտին հայաստանյան մշակութային լայն հանրությանը անհայտ Անդրանիկ Արզումանյանն ասել էր, որ Հայաստանում չի ապրել, բայց մշակութային ոլորտում ղեկավարման փորձ ունի, տեղյակ է Օպերայի խնդիրների մասին ու գիտի, որ խմորումներ կան:
Ավելի վաղ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը օպերային թատրոնի մրցույթի հետ կապված հարցեր էր ուղղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, նաեւ իր Ֆեյսբուքյան էջում պոռթկացել. «Ո՞վ է Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը»:
Կարդացեք նաև
Ազգային օպերային թատրոնի ճակատագրի եւ նոր տնօրենի նշանակման հետ կապված դեռ բուռն քննարկումները դեռ շարունակվում են սոցցանցերում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ tvarm.ru–ի
Սկսվեեեեեեեեեեեեեեեեեեեեեց…. Ռուսաստանի քաղաքացուն պաշտոն են վստահում… Դատելով իրերի դրությունից, սա առաջին ու վերջին դեպքը չի…. Ցավոք…
Կենսաբանը մշակույթի նախարար կարող է լինել, արաբագետը օպերայի տնօրեն չի կարո՞ղ։ Հայաստանում ով է՞ իր տեղում որ։