Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. «ԲՀԿ-ն միշտ էլ հայտարարել է, որ նախագահի հարց իր օրակարգում չկա» (Տեսանյութ)

Ապրիլ 08,2014 12:09

«Արտաքին գործոնը Հայաստանում մեծ ազդեցություն ունենալ չի կարող: Դուրսը կարող է ինչ-որ ցանկություններ ունենալ, բայց ճնշում, որ ինչ-որ մեկին հանեն կամ նշանակեն` նման բան չկա»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում կարծիք հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Ըստ նրա, Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցը վաղուց էր բարձրացված, դա քննարկվել է եւ մեկ տարի առաջ, եւ վեց ամիս առաջ, ի վերջո, նախագահը հայտարարել էր, որ եթե այս կառավարությունը չապահովի նախագահի նշած տնտեսական աճը`այդ հարցին անդրադառնալու էին, մանավանդ, որ Հայաստանի բոլոր արեւմտամետները մեկ օրում դարձան ՄՄ-ի ջատագովներ. «Նման մարդիկ շատ ավելի լավ են կատարում; Եթե թողնեին այս մարդկանց, նրանք ոչ թե ՄՄ կմտնեին`չորեքթաթ, սողալով, չգիտեմ ինչ կանեին: Ո՞ւմ բերեն, երբ մարդը պատրաստ է կամովին ամեն ինչ անել: Բերեն մեկին, ով դեռ պարզ չէ, կարող է պայմաններ առաջարկի: Սրանք առանց պայմանները հարցնելու`բոբիկացած վազում էին»:

Արձագանքելով լրագրողների դիտարկումներին, Գառնի Իսագուլյանը նկատեց, որ Հայաստանում նախագահացուներ էլ շատ ունենք`«Հայաստանը խելոք մարդկանցով լիքն է»:

Ընդհանուր առմամբ, նա չի կարծում, որ այս պարագայում նախագահը խնդիր դնի`Սահմանադրական այնպիսի փոփոխությունների, որ հետո վարչապետի պաշտոնը ստանձնի եւ հավերժ կառավարի Հայաստանը: Իր գնահատմամբ, Սերժ Սարգսյանն այժմ խնդիր ունի դրական իմիջով հեռանալու եւ պատմության մեջ մնալու:

Aravot.am-ի հարցին`հավանական համարո՞ւմ է, որ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն համալրեն կոալիցիայի շարքերը, մանավանդ, որ վերջիններս ակնարկում են, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն իրենց օրակարգում չկա, Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ ԲՀԿ-ն միշտ էլ հայտարարել է, որ նախագահի հարց իր օրակարգում չկա:

Կմտնի՞ ԲՀԿն կոալիցիա, թե`ոչ, Գառնիկ Իսագուլյանի դիտարկումները`տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930