Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Օմբուդսմենը՝ արդարադատության նախարա՞ր

Ապրիլ 08,2014 12:08

Aravot.am-ի հարցին՝ իրեն տեսնո՞ւմ է կառավարության կազմում և ո՞վ է վարչապետի՝ իր համար նախընտրելի թեկնածուն, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Իմ անվան՝ այս թեմայով շրջանառությամբ փորձում են շեղել մեզ ավելի կարևոր խնդրից՝ մարդու իրավունքների պաշտպանությունից: Ինչ վերաբերում է, թե ով է ինձ համար նախընտրելի թեկնածու, ես նման հարցերի չեմ պատասխանում, քանի որ սա քաղաքական գործիչների խնդիրն է»: Մեր հորդորին, թե որպես քաղաքացի պատասխանեք, ՄԻՊ-ն այսպես արձագանքեց. «Որպես քաղաքացի կպատասխանեմ երեք տարի հետո, երբ այս պաշտոնը չեմ զբաղեցնի»:

Շնորհակալություն հայտնելով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Կարեն Անդրեասյանն ասաց, որ հույս ունի, որ ով էլ լինի վարչապետ, կենտրոնացած կլինի մարդու իրավունքների պաշտպանության վրա:

Այն դիտարկումներին, թե Կարեն Անդրեասյանի մատն էր խառը այն պատմության մեջ, որ արդարադատության նախարարության աշխատակիցների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկեն, քանի որ աչք ունի արդարադատության նախարարի պաշտոնի վրա, ՄԻՊ-ն այսպես պատասխանեց. «Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ես եմ կազմակերպել այդ ծեծը, այդ հայհոյանքը, ձայնագրությունը հետո տարածել, որ բավական ծանր, բայց կարևոր այս պաշտոնը թողնեմ ու զբաղվեմ այլ աշխատանքով, որը այս պահին ինձ հետաքրքիր չէ: Ես իմ գործում պատրաստվում են լինել բավականին երկար և  մինչև իմ պաշտոնավարման ժամկետը, ես իմ կարիերայի և աշխատանքային պլանների մասին աշխատում եմ չմտածել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930