Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Վերջին տարիներին տեղ գտած բացասական երևույթները չեմ ուզում վերագրել Տիգրան Սարգսյանին». «Իրատես de facto»

Ապրիլ 08,2014 12:02

Հատված ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ (ԵՊՀ համալսարանի դասախոս, տնտեսագիտության դոկտոր) հարցազրույցից:

– ՀՀ նախագահի քայլը պայմանավորված էր դժգոհության սլաքներով ուղղված կառավարությանը։ Ես Տիգրան Սարգսյանին ճանաչում եմ որպես բարձր մակարդակի տեր մարդու։ Նրա հետ աշխատել եմ ոչ միայն խորհրդային ժամանակաշրջանում, այլև անկախ Հայաստանի ձևավորման պահից։ ՀՀ առաջին պառլամենտում նա նախագահել է հարկաբյուջետային հանձնաժողովը, տարիներ շարունակ եղել է ԿԲ-ի նախագահը։

Այնպես որ, վերջին տարիներին տեղ գտած բացասական երևույթները չեմ ուզում վերագրել Տիգրան Սարգսյանին և ուզում եմ հավատալ, որ բացասական գործընթացները պայմանավորված էին օբյեկտիվ պատճառներով։ Չմոռանանք, որ աշխարհով մեկ տնտեսական ճգնաժամ եղավ, և Հայաստանը չէր կարող դրանից անմասն մնալ։ Այնպես որ, երկրում առկա բացասական երևույթները չեմ ցանկանում կապել մեկ կամ երկու անձի հետ։

Պարոն Բոստանջյան, Դուք մի ժամանակ քննադատում էիք Տիգրան Սարգսյանի գործունեությունը, իսկ այժմ ուզում եք նրան արդարացնել։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

– Հայկական իրականության մեջ քննադատություն ասածը ճիշտ չի ընկալվում։ Ցանկացած մտահոգություն, որը կարող է լինել ընտանիքի ներսում՝ կապված ընտանիքի որևէ անդամի հետ, քննադատություն չի կոչվում, այլ մտահոգություն։ Մինչդեռ հայկական իրականությունում մտահոգությունը քննադատություն է կոչվում։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930