Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. «Երբ մարդկանց պատերազմ ենք տանում ինչո՞ւ չենք ասում. ինչո՞ւ ՀՀԿ-ն առաջին գծում չէ» (Տեսանյութ)

Ապրիլ 08,2014 12:00

«Երազանքն ամենեւին էլ վարչապետի հրաժարականը չէր: Խոսքն այն գործելաոճի փոփոխության մասին է, որը մինչեւ հիմա էլ կա: Եթե աշխատելու ոճը չփոխվի, որեւէ փոփոխության մասին խոսելն անիմաստ է: Անձերի փոփոխությամբ իշխանությունը լուծում`ժամանակ է շահում, Հայաստանում իրավիճակը լիցքաթափելու համար, որպեսզի մի հիմնական խնդիր լուծի`չորս ոչ իշխանական ուժերի միասնությունը քանդի»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Նրա համոզմամբ, եթե ՀՀ նոր վարչապետը լինի նույն թիմից եւ հիմնական գործող անձինք մնան նույնը, դա նշանակում է, որ անհնար է պատկերացնել, որ աշխատանքի ձեւի լուրջ փոփոխություն տեղի կունենա, որը կհանգեցնի Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխության:

Այն անձերի անունները, որոնք շոշափվում են վարչապետի հիմնական թեկնածուների շարքում, Գառնիկ Իսագուլյանը չի տեսնում այն մարդուն, որն այնքան ինքնուրույն է, որ կարող է գալ`ձեռքը խփել սեղանին ու ասել, որ պատրաստ է Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված իր լիազորություններն իրականացնել ու այդ ընթացքում ոչ ոք չկարողանա իրեն խանգարել: «Համենայնդեպս, ես, ՀՀԿ-ում, նման մարդ չեմ տեսնում»,- ասաց բանախոսը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի`բոլորի համար ընդունելի կերպար լինելու դիտարկմանն էլ արձագանքեց. «Հովիկ Աբրահամյանը շատ գործունյա է, իր հատկանիշներով գուցե շատ ավելի առաջ, քան մինչեւ հիմա գործողը: Բայց ի՞նչ է դա փոխելու: Ինքն ունի՞ ծրագրեր, որոնք ՀՀԿ-ում չեն ներկայացրել մինչեւ հիմա»: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, նույնիսկ Գալուստ Սահակյանն է բոլորի համար ընդունելի կերպար, եթե միասին նստում զրուցում են, կամ գնում են բուֆետ`մի փոր հաց ուտելու:

Եթե Տիգրան Սարգսյանի հրաժարականը ձևական արված քայլ չէ, ապա բանախոսի պատկերացմամբ, նախագահը հիմա պետք է գնա երկրորդ տարբերակին`լուրջ բանակցությունների նստել ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» հետ, խոստանալ նրանց,  որ պատրաստ է վարչապետի պաշտոնում նշանակել նրանց միասնական թեկնածուին, նրան հնարավորություն տալ ամբողջությամբ իրացնի Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված իր լիազորությունները`իրենց ծրագրով: Բնականաբար, նա փաստում է, որ նախագահն այդ պարագայում իր լիազորությունների շրջանակներում նշանակում է ուժային կառույցների ղեկավարներին: «Եթե գնա այս քայլին, իսկապես կնպաստի երկրում լարվածությունը թուլանալուն, որ գա նոր մարդ, որն այլեւս թելադրանքով չի աշխատելու, նախագահն էլ հնարավորություն կունենա իր իմիջը պահելու»:

Հանուն պետականության, Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ, արժե գնալ այդ քայլին. «Երբ մարդկանց բանակ ենք տանում, երբ մարդիկ պատերազմ են գնում`չենք ասում, ինչո՞ւ ՀՀԿ-ն առաջին գծում չեն, իհարկե, նրանք միշտ աշխատում են վերջից գալ կամ ընդհանրապես չգալ: Այս պարագայում ինչո՞ւ հնարավորություն չկա, որ այս պոստը վստահենք ընդդիմությանը, չնայած իրենք ասում են ոչ իշխանական, ընդդիմություն անունը իրենց չեն տալիս եւ դրանով ցույց տանք, որ ՀՀ նախագահն անձնական շահերով չի առաջնորդվում: Լավագույն լուծումը կլինի սա»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Ասում եք ցույց տանք, որ ՀՀ նախագահն անձնական շահերով չի առաջնորդվում …Վստահ եք???? որ դա իրականություն է??? Ես վստահ չեմ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930