Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օմբուդսմեն. «Մանր ու միջին չինովնիկները լեզվին և ձեռքերին ազատություն են տալիս» (Տեսանյութ)

Ապրիլ 08,2014 11:57

«Անկախ մանր ու միջին չինովնիկների՝ լեզվին և ձեռքերին ազատություն տալու կուլտուրայից, սկսում են աշխատել այն ուղղությամբ, որ մենք ենք բարձրացնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ են Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները սվիններով ընդունվում գերատեսչությունների կողմից այսպես պատասխանեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Նաև շեշտեց, թե երկար լոլոներով ու նախադասություններով փորձում են մոլորեցնել ու թեման մի գլխից մի գլուխ տանել:

Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ իր քննադատական զեկույցներ ներկայացնելը մեկնաբանվում է այնպես, որ ինքը միջազգային կառույցների մոտ դիվիդենտներ է շահում, հետագայում իր կարիերան միջազգային արենայում լավ դասավորելու համար, ՄԻՊ-ը պատասխանեց. «Նախ իմ զեկույցները հրապարակվում են ձեզ համար, թերությունները բացահայտելը, եթե դա համարվում է ավելորդություն, մենք ստեղծված ենք, ոչ թե գովելու այս կամ այն գերատեսչությանը, այլ առկա խնդիրները բարձրացնելու համար»:

Նշենք, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ամփոփել է նախորդ տարին եւ իր ուսումնասիրությունները ներկայացրել շուրջ 500 էջանոց զեկույցով:

Արդարադատության նախարարության աշխատակիցների կողմից քաղաքացուն ծեծելու վերաբերյալ ևս պարոն Անդրեասյանը իր կարծիքը հայտնեց: Հիշեցնենք, որ 32-ամյա Արման Գասպարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ Արդարադատության նախարարության աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել և հայհոյել են : Այս առնչությամբ Կ. Անդրեասյանը ասաց հետեւյալը. «Այսօր արդեն Արմանի կոնտակտները փոխանցված են ՀՔԾ-ին եւ արդարադատության նախարարությանը, դեպքը տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ , սակայն Արմանի կողմից ձայնագրություն անելը եւ տարածելը մենք համարում ենք խիզախություն, քանի որ կան քիչ մարդիկ, որ կարողանում են փաստերը ներկայացնել: Մենք անհանգստացած ենք նաեւ Արմանի ընկերոջ համար, որովհետեւ նա գողության համար դատապարտված է եղել»:

ՍԴ-ի վճռի հետ կապված հարցերին պարոն Անդրեասյանն ի պատասխան ասաց. «Այս պահին ես ինքս դժվարությամբ եմ կողմնորոշվում, թե պարտավո՞ր եմ վճարել պարտադիր գումարը: ՄԻՊ-ը նաեւ իրավաբան է, մենք բոլորս ինչ-ոչ իմաստով մոլորված ենք՝ ինչպես մեկնել ՍԴ-ի եզրափակիչ մասին 6-րդ եւ 7-րդ կետերը: Խելք խելքի տալով փորձում ենք հասկանալ, թե ինչ է կատարվում»:

Պարոն Անդրեասյանը համարում է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում թերացումները իշխանության մեղքն են: Իսկ որպես լավ աշխատող կառույցներ՝ պարոն Անդրեասյանը առանձնացրեց ոստիկանությունը, պաշտպանության նախարարությունը, սոցապնախարարությունը, առողջապահության նախարարությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930