Հատված Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեայի հարցազրույցից:
– Այս երկու տարիների ընթացքում, ուսումնասիրելով տարբեր գերատեսչություններ, ո՞ր ոլորտն եք Հայաստանում առավել կոռումպացված համարում։
– Կարծում եմ՝ սա շատ լուրջ թեմա է եւ լուրջ ուսումնասիրության կարիք ունի, քանի որ, եթե դատեմ այն կարծիքից, ինչը ստանում եմ հասարակությունից, ապա պետք է ասեմ, որ այն Հայաստանում շատ տարածված է։ Այդ կարծիքն արտահայտել ենք կառավարության հայտարարությունների եւ ծրագրերի հիման վրա։ Բոլոր կարծիքները, որոնք որ լսել եմ՝ լինեն դրանք կառավարության հատուկ մասնագետների, հասարակական կազմակերպությունների, բոլորի կարծիքը մեկն է եղել՝ պետք է լինի հակակոռուպցիոն ռազմավարություն։ Եթե մենք վստահենք այդ կարծիքներին, մեզ մնում է միայն օժանդակել այդ ռազմավարությանը, եթե այն լինի եւ ընդունվի։ Կրկնում եմ՝ մենք պատրաստ կլինենք օժանդակելու ռազմավարության իրականացմանը։ Եվ ասեմ, որ այս օրերին մենք կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություն ենք մշակել:
– Նշեցիք, որ Հայաստանում կոռուպցիան համատարած է: Արդյոք նախատեսե՞լ եք ստեղծված իրավիճակի շուրջ հանդիպումներ ունենալ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:
Կարդացեք նաև
– Անձամբ իմ օրակարգում չկա, բայց ունեմ թիմ, որը պարբերաբար հանդիպումներ է ունենում համապատասխան մարմինների հետ՝ թե՛ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, թե՛ Էթիկայի հանձնաժողովի, թե՛ Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում