Թել-Ավիվում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը
Այսօր մրցահարթակում պայքարի մեջ են մտնելու 77 կգ քաշային ծանրորդները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է երկու հոգի՝ Առաքել Միրզոյանը եւ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը:
Առաքելը հանդես է գալու ցերեկը՝ «B» խմբում: Ըստ առաջնության պաշտոնական կայքէջի, նրա ներկայացրած նախնական պատվերը երկամարտում 330 կգ է, իսկ ուժեղագույնների խմբում ընդգրկված Տիգրանինը՝ 350 կգ: Անթալիայում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած գյումրեցի մարզիկը պայքարելու է մեդալների համար:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ deportsescl.terra.cl-ի եւ massisport.com-ի