Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. ՀՀ կառավարության փոփոխությունը պատճառով հակասահմանադրական կետերի փոփոխությունները կհետաձգվեն. «Ժողովուրդ»

Ապրիլ 08,2014 11:24

Հատված ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանի հարցազրույցից:

Պարոն Հակոբյան, Դուք Սահմանադրական դատարանում հանդես էիք գալիս «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պաշտպանությամբ։ ՍԴն օրենքի որոշ հոդվածներ համարեց Սահմանադրությանը հակասող, ինչից հետո Դուք հայտարարեցիք, որ Ձեր հետագա քայլերը պարզ կդառնան, երբ Դուք ՍԴ որոշումն ուսումնասիրեք։ Հիմա Ձեզ համար պա՞րզ են օրենքի հետ կապված Ձեր հետագա քայլերը։

– Մենք պետք է մինչեւ սեպտեմբերի 30-ը փոփոխված օրենք ունենանք։ Սա մի օրենք է, որն ընդգրկում է ամբողջ համակարգը, սրա համար պետք է ստեղծվի հատուկ թիմ, ամբողջ համակարգից ընդգրկելով մարդկանց, որպեսզի կարողանան նշված բոլոր հոդվածները վերլուծեն, նոր օրենքը ներկայացվի ԱԺ՝ քննարկման։ Այսինքն` մենք օրենքը ներկայացնում ենք հետեւյալ կերպ. կառավարությունը պետք է ինքն օրենքի նախնական նախագիծը ստեղծի, կառավարության նիստով անցկացնի, ուղարկի ԱԺ, հետո հանձնաժողովը երկու անգամ քննարկի հարցը, որից հետո նոր տանենք Ազգային ժողովի դահլիճ։ Իմ քայլերը հստակ են, ու ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ։ Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են նախագծի մշակմանը, բոլորն էլ գիտեն, թե ինչ պետք է անեն։ Ես պարզ բան եմ հայտարարել, որ մենք պետք է կարդանք, հասկանանք ՍԴ որոշումն ու հստակեցնենք մեր անելիքները։

ՀՀ նոր կառավարությունում, ըստ ամենայնի, կլինեն նշանակալի փոփոխություններ

– Դե, փոփոխություններն ավելի վատացրեցին վիճակն այն առումով, որ դեռեւս պետք է նոր կառավարությունը, նոր թիմը ձեւավորվի, որից հետո նոր մենք կկարողանանք այդ օրենքի վրա աշխատել։ Իսկ դա վիճակն ավելի վատացրեց։

Այսինքն՝ կառավարության փոփոխությունը, ՀՀ նոր վարչապետի նշանակումը վա՞տ ազդեցություն է ունենալու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վրա։

– Ժամանակի առումով՝ վատ ազդեցություն ունենալու է, որովհետեւ մենք պետք է սպասենք այնքան, մինչեւ ձեւավորվի նոր կառավարությունը, որի ավարտից հետո նոր կլինի օրենքի փոփոխությունը։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930