Եթե ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, Դաշնակցությունը ներկայացնելու է իր առաջարկությունները, և եթե դրանք ընդունվեն, ապա Դաշնակցությունը մաս կկազմի ազգային համաձայնության կառավարությանը: Այս օրերին ակտիվորեն քննարկվում է ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու, դրան տարբեր քաղաքական ուժերի մասնակցության հնարավորությունը:
Yerkir.am-ը փորձել է հասկանալ, թե որ ուժը որ դեպքում մաս կկազմի այդ հնարավոր կառավարությանը կամ կոալիցիային մաս կկազմի՞ արդյոք: Այսպիսով` մեր հարցին, որ եթե ազգային համաձայնության կառավարություն ձեւավորվի, ՀՅԴ-ն դրան մաս կկազմի, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Մենք բազմիցս ենք ասել, որ Դաշնակցությունն ունի իր մոտեցումները, որոնք վերաբերում են երկրում արմատական ու համակարգային փոփոխություններին: Դաշնակցությունը կներկայացնի իր առաջարկությունները, եթե դրանք ընդունվեն, մնացածն արդեն հաջորդ հարցերն են: Մենք հրատապ հարցերի վերաբերյալ ունենք մեր մշակումները:
Պատգամավորը հավելեց, որ այդ առաջարկությունների մեջ է մտնում նաև նախկինում Դաշնակցության կողմից մշակված «7 կետը»:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև