Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀՀ զինված ուժերում մահացած Հայկ Կալեյանի գործով ներկայացվել են 2 վերաքննիչ բողոքներ

Ապրիլ 08,2014 11:19

2014 թվականի ապրիլի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Ե. Դարբինյանի, սկսվեց ՊԲ թիվ 35383 զորամասում մահացած ժամկետային զինծառայող Հայկ Կալեյանի գործով կայացված դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի և ամբաստանյալ Սանթուր Դոմբրյանի շահերի պաշտպան Արկադի Իսրայելյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը: Դատական նիստին ներկա էին ամբաստանյալ Սանթուր Դոմբրյանը, վերջինիս շահերի պաշտպան Ա. Իսրայելյանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցը: Գործով մյուս ամբաստանյալները չէին ներկայացել զորավարժությունների մեջ գտնվելու, իսկ մեղադրող կողմը՝ աշխատանքային զբաղվածության պատճառով: Դատաքննության ընթացքում դատարանը հրապարակեց ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական ակտի բովանդակությունը և դրա դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների էությունը: Ս. Դոմբրյանի փաստաբանն իր վերաքննիչ բողոքով խնդրել էր Ս. Դոմբրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածով մեղսագրվող 3 դրվագները վերաորակել 360-րդ հոդվածով և նշանակել ավելի մեղմ պատիժ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցը խնդրել էր բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության: Ներկայացված վերաքննիչ բողոքների դեմ ՀՀ զինվորական դատախազության թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունը ներկայացրել էր պատասխաններ և գտել, որ կայացված դատական ակտը օրինական է, իսկ վերաքննիչ բողոքները ենթակա են մերժման: Դատաքննությանը ներկա գտնվող կողմերն անհրաժեշտ համարեցին մեղադրող կողմի ներկայությունը դատավարությանը, և, բավարարելով ներկայացած միջնորդությունները, նախագահող դատավոր Ե. Դարբինյանը հետաձգեց դատական նիստը՝ մեղադրող կողմի ներկայությունն ապահովելու նպատակով: Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց 2014 թվականի ապրիլի 28-ին, ժամը 14:00-ին:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930