Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. Հայերը դասեր չեն քաղել. «Ա1+» (տեսանյութ)

Ապրիլ 08,2014 11:11

Հայերը 1915 թվականի պատմությունից դասեր չեն քաղել, Թուրքիայի դեմ կռվելու համար հայ կամավորականների գունդ են ուզում ուղարկել Քեսաբ տեղացի հայերին պաշտպանելու պատրվակով:

«Նույնը նաեւ եղել է առաջին համաշխարհային պատերազմում, երբ Թիֆլիսից ջոկատներ էին կազմում եւ ուղարկում Թուրքիա եւ այնտեղ գործողություններ կատարում, արդյունքում սկսում էին վրեժը լուծել տեղի հայերից, որոնք ընդհանրապես որեւէ կապ չունեին այդ ամենի հետ»,-ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա նկատում է, որ Սիրիայի պատերազմը մեծ երկրների խնդիրն է, եւ նրանք կարող են օգտագործել փոքր ժողովուրդներին, Հայաստանն այդ պատերազմի հետ գործ չունի. «Հայաստանի արտգործնախարարությունը պարտավոր է հայտարարությամբ հանդես գալ, որ Հայաստանից զինյալներ չկան Սիրիայում»։

Ստեփան Դանիելյանը զգուշացնում է՝ նույնիսկ եթե հայերը զուտ բարոյական աջակցություն հայտնելու համար են խոսում Քեսաբ զինյալներ ուղարկելու սպառնալիքով, պետք է հիշեն, որ այդ սպառնալիքը մի օր կարող է շրջվել Հայաստան պետության դեմ
«Պետք է հասկանան, որ դա ինֆորմացիոն դաշտում օգտագործվելու է եւ այնտեղ կան ծայրահեղական ուժեր եւ այդ ծայրահեղական ուժերը կարող են այդ ինֆորմացիայի հիման վրա ջարդեր կազմակերպել արաբական աշխարհի հայերի նկատմամբ»,- նկատում է նա։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930