Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամի՝ «հրաշալի քառյակը» միայն մեկ խնդիր ունի. «Հնարավորինս շուտ մեկ գործչի փոխարինել մեկ այլ գործիչով»

Ապրիլ 08,2014 11:06

Ինչպես է ՍԴՀԿ-ն վերաբերվում ԱԺ ոչ իշխանական քառյակի գործողություններին, և արդյոք հնարավոր համարում է, որ Հայաստանում կստեղծվի ազգային համաձայնության կառավարություն:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության համար ցանկացած քաղաքական միավորում իմաստ ունի, եթե այն համախմբվում է գաղափարական միասնության և երկիրը ճգնաժամից հանելու օրհասական խնդրի շուրջ: Հիմա ձեր նշած համախմբումը միայն մեկ խնդիր ունի. Հնարավորինս շուտ մեկ գործչի փոխարինել մեկ այլ գործիչով: Մենք տեսել ենք, որ այդ ուժերից 3-ը տարբեր շրջաններում եղել են իշխանության բարձրագույն էշելոններում, սակայն իրենց գործողություններով չեն նպաստել երկրում համակարգային փոփոխություններին: Անձի փոփոխությունն անիմաստ է, եթե չի փոխվում արատավոր համակարգը, որը մեր երկրում ծնունդ է առել 90-ականների սկզբներից: Ինչ վերաբերում է ազգային համաձայնության կառավարությանը, ապա այս հանգրվանում նմանատիպ ձևաչափն առնվազն իրատեսական չէ: Անգամ եթե լինի նման համախմբում, ապա այն լինելու է աթոռի, այլ ոչ թե քաղաքացիների շուրջ:

Այդ պարագայում ինչ է առաջարկում ՍԴՀԿ-ն:

Մենք, իբրև 127-ամյա քաղաքական պայքարի փորձ ունեցող հեղափոխական կուսակցություն, հավատում ենք, որ Հայաստանին օր առաջ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Պետք է վերացնել այս արատավոր համակարգը, որը կեղեքում է ժողովրդին վերջին 24 տարիների ընթացքում: Միայն և միայն համակարգային փոփոխությունները, աշխատավոր մարդու իրավունքների պաշտպանությունը, օլիգարխիայի դեմ պայքարը կարող են ապահովել մեր վաղվա օրը:

ՍԴՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930