Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Միտինգի սպառնալիքը երբեք վարչապետ չի փոխել». «Հրապարակ»

Ապրիլ 08,2014 10:49

Հատված «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի հարցազրույցից:

 – Իրավիճակ փոխվեց վարչապետի հրաժարականով, սա ներկայացվում է որպես 4 ուժերի հաղթանակ, եւ տարօրինակ կլիներ, եթե այս հաղթանակից հետո այլեւս չլիներ չորսի ֆորմատը։

– Ես չեմ կիսում կարծիքը, որ սա ընդդիմադիր ուժերի վճռական գործողությունների արդյունքն է։ Նախ, մինչեւ վերջ պարզ էլ չէ, թե ինչ է կատարվում։ Իսկ եթե վաղը պարզ դառնա, որ այս ամբողջը Սերժ

Սարգսյանի խաղն է եղել, ի՞նչ է ասելու ընդդիմությունը։ Որ մենք մասնակցել ենք Սերժ Սարգսյանի խաղի՞ն։ Սա հաղթանա՞կ համարենք։ Պատահական չէ, որ քաղաքական շատ ուժեր այս օրերին խուսափում են շատ խոսել եւ գնահատականներ տալ։

Ասելով Սերժ Սարգսյանի խաղ՝ ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ խաղից եք զգուշանում։

– Եթե նրան պետք էր Տիգրան Սարգսյանից ազատվել, ի՞նչ պետք է ասենք։ Որ ընդդիմությունն օգնեց Սերժ Սարգսյանին, որ ազատվի՞ վարչապետից։ Չենք ուզի, բնականաբար, որ նման բան լինի։ Հատկապես, որ միտինգի

սպառնալիքը երբեք վարչապետ չի փոխել։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930