Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային անհամաձայնության վարչապետը. «168 ժամ»

Ապրիլ 08,2014 10:43

Եթե Տ.Սարգսյանը գոնե փորձում էր ցույց տալ, որ ներքին պայքար է մղում մականունավորների, կիսագրագետների դեմ, ապա Աբրահամյանը կրծքով կպաշտպանի այդ կոնտինգենտին հասարակության դեմ մղվող պայքարում… Նախագահ Սերժ Սարգսյանը Տ. Սարգսյանի հրաժարականից հետո հայտարարել է, որ նոր վարչապետը պետք է լինի «բոլորի համար ընդունելի»: Դատելով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ «Ազատությանը» տված մեկնաբանություններից, «բոլորի համար ընդունելին» հենց Հ. Աբրահամյանն է: Մնում է պարզել, թե ովքե՞ր են «բոլորը»: Աբրահամյանն իսկապես ընդունելի է օլիգարխների մեծ մասի, կիսաքրեական աշխարհի ներկայացուցիչների ու, ամենակարևորը, ոչ իշխանական ուժերի համար:

Այսինքն՝ նա կարող է դառնալ «բոլորի վարչապետը», առաջին հերթին՝ ԲՀԿ-ի, ոչ պակաս՝ ՀՅԴ-ի, ընդհանուր առմամբ՝ ՀԱԿ-ի, մասնակիորեն՝ «Ժառանգության» համար: Անգամ պարտադիր չէ, որ նշված ուժերը ֆորմալ առումով մաս կազմեն Աբրահամյանի գլխավորած կառավարությանը, որը կարող է դառնալ «ռուսական գծի» մեջ գտնվող բոլոր քաղաքական ուժերի «ներքին համաձայնության կառավարություն»՝ իրականում դառնալով «ազգային անհամաձայնության կառավարությունը»: Քանի որ, եթե նման կառավարությունը կոչվի «ազգային համաձայնության», ապա քաղաքացիների մեծամասնությունը պետք է մտածի՝ ոչ միայն բնակության վայրը, այլև ծագումնաբանությունը փոխելու մասին:

Այս պատմության մեջ, սակայն, ամենամեծ հարցն այն է, թե ի՞նչը կամ ո՞վ կարող է ստիպել Սերժ Սարգսյանին՝ Աբրահամյանին նշանակել վարչապետի պաշտոնում: Եթե այդ հարցի պատասխանն է՝ «Ռուսաստան», ապա դա նշանակում է՝ իշխանության առնվազն դանդաղ հանձնում: Եթե այդ հարցի պատասխանն է՝ «Ռոբերտ Քոչարյան», ապա կրկին նշանակում է նույնը: Բացառված չէ, իհարկե, որ այս քայլով Սերժ Սարգսյանի իշխանությունը ոչ թե թուլանա, այլ ավելի ամրապնդվի՝ ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր ասել՝ «երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների» ընդհանուր իշխանության տրամաբանության շրջանակներում:

Այդ դեպքում Հովիկ Աբրահամյանը կարող է հավակնել ոչ միայն վարչապետի, այլև անգամ նախագահի պաշտոնին՝ շարունակելով կատարել կշեռքի իր դերը Քոչարյան-Սարգսյան տանդեմի միջև: Չնայած կենդանակերպով նա Ջրհոս է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930