Հատված ՀՀԿ ամենատարեց օրենսդիր Մկրտիչ Մինասյանի հետ հարցազրույցից:
– Սերժ Սարգսյանն ուրբաթ օրը հայտարարեց, որ կառավարությունն էական փոփոխություններ կկրի, ինչպիսի՞ն կլինի, ըստ Ձեզ, այն, հնարավո՞ր է, որ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորվի։
– Ըստ էության, ձեւաչափն ինչ-որ իմաստով կփոխվի, բայց կոնկրետացնել չեմ կարող՝ ինչ ուժերի մասնակցությամբ, ինչ համամասնությամբ։
– Կարծում եք՝ այլ ուժեր կցանկանա՞ն կոալիցիա կազմել։
Կարդացեք նաև
– Ոչ թե մեզ հետ են կոալիցիա կազմելու, այլ ժողովրդին ծառայելու։
– Իսկ դուք գիտե՞ք, թե ով է լինելու հաջորդ վարչապետը, կամ ինչպիսին պետք է նա լինի։
– Ես չեմ կարող ասել, դա նախագահի բացառիկ իրավունքն է։
– Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն է կարծես ամենահավանականը համարվում։
– Ես կարող եմ ասել, որ նա ՀՀԿ-ի առանցքային դերակատարներից մեկն է։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում