Լրահոս
Օրվա լրահոսը

Սևծովյան հանգիստ Շիրակի գեներալ մարզպետի մասնակցությամբ. (Ֆոտոշարք)

Ապրիլ 07,2014 23:20

Մայրության ու գեղեցկության տոնը բավական համեստ ձևով  նշվեց նաև Գյումրու «Հոկտեմբեր»  կինոդահլիճում: Չնայած կազմակերպիչը Շիրակի  մարզպետարանն էր, սակայն Շիրակի գեներալ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը չէր եկել կանանց տոնը շնորհավորելու, փոխարենը ծաղկեպսակներ էր ուղարկել  հրավիրվածներին:  Ինչևէ, պարզվեց, որ մարզպետը Հայրենական մեծ պատերազմի մասնակից,  վետերան  22 կանանց  դրամական աջակցություն ցուցաբերելուց զատ, մասնացել է նաև զոհված ազատամարտիկների այրիներին  Սև ծով հանգստի ուղարկելու  ծրագրին: «Արտ» ընկերության հիմնադիր Արտյոմ Թումանյանն արդեն 4 տարի է` իրականացնում  է «Փոխհատուցում» ծրագիրը, այսինքն` ազատամարտիկներին ու զոհված ազատամարտիկների  ընտանիքիներին հանգստի է տանում Սև ծով:

PrevPhoto
NextPhoto

Ընկերության տնօրենը նշելով, որ  Ֆելիքս Ցոլակյանը առաջին մարզպետն է , որը այս չորս տարվա մեջ միացավ  ակցիային,  տեղում 7  օրյա հանգստի  ուղեգրեր հանձնեց     10 զոհված ազատամարտիկների այրերին: Այնուհետ  մեզ հետ զրույցում  Արտյոմ Թումանյանն ասաց. «Վերջապես տեսա, որ այս կառույցը իր բնական հունով աշխատում է, որի համար ես ուրախ եմ: Մարզպետից բացի ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր գործարարներին,  ովքեր կանգնած են ազատամարտիկների կողքին, այս տարի ես զգացի մեծ հետաքրքրություն ազատամարտիկների նկատմամբ, վերջապես հասկացանք, որ ազատամարտիկները մեկ քայլ առավել են բոլորից»: Արտյոմ Թումանյանի տեղեկացմամբ, այս տարի Գյումրիից Սև ծովում կհանգստանան 30 կանայք, իսկ  մարզի գյուղական համայնքներից 200-ը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գագիկ Վարդանյան says:

    Ես երաժիշտ եմ նաեւ, երկար տարիներ ուրախության սեղաններից անպակաս եմ եղել: Մինչեւ օրս հիշում եմ, գյումրցի հին թամադա՝ Օնիկ պապի առաջարկած կենացը, որը երբեք չի ջնջվի իմ հիշողությունից.
    – Տղեք ջան, բարեգործություն ըսածն օր կա, ըդիկ բըդի էղնի՝ եռանկյունի: Էդ մասին բըդի իմանա, մենակ լավ բան էնողը, մեկ ստացողը ու մեկ էլ՝ վերեւ Աստված: Էդ դեպքում նոր կէղնի բարի գործ ու ընդունելի: Իսկ երբ օր, էդ մասին կըգրվի կամ կըցուցադրվի՝ էսկոմ – էնկոմ, արդեն բարգործություն չէ, այլ… դուք արդեն գիտեք: Խմենք էն մարդկանց կենացը, ովքեր օր լավ բան կենեն ու եռանկյունուց դուրս չեն գա, կըմնան հավատարիմ իրանց սրտին ու հոգով էրած գործին… Էղա՞վ… դե խմեք, անուշ էղնի…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930