Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժներն ահազանգում են, որ իրենց աշխատավարձերից շարունակում են պահումներ անել

Ապրիլ 07,2014 22:39

Այս օրերին Կապանի տարբեր դպրոցների մանկավարժներից դժգոհություններ ու ահազանգեր ենք ստանում, որ  իրենց աշխատավարձերից շարունակում են պահումներ անել, անկախ նրանից, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է ճանաչվել:

«Աշխատավարձիցս պահումներ են արել հունվար, փետրվար ամիսներին, մի քանի օր առաջ աշխատավարձ ստանալիս հաշվեցի տեսա կրկին պահում են արել՝ մարտ ամսվա համար, այն դեպքում, երբ բոլորովին վերջերս Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել այդ դրույթը եւ այլեւս պահումներ չպետք է արվեր, ոչ ոք իրավունք չուներ առանց սեփականատիրոջ կամքի պահումներ կատարել: Մինչեւ օրս ֆոնդի կառավարիչ նույնիսկ չէինք ընտրել ու տեղյակ չենք, թե մեր աշխատավարձից այս ամիսներին կատարված  պահումներն ուր են ուղղվել» , – ասացին մեզ դիմած մանկավարժները  եւ խնդրեցին բարձրաձայնել իրենց մտահոգության մասին:

«Վերադարձ» երիտասարդական քաղաքացիական շարժում հ/կ նախագահ Գոռ Թադեւոսյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ մտադիր են առաջիկա օրերին հանդիպում կազմակերպել  եւ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների, մտահոգ քաղաքացիների մասնակցությամբ քննարկել ստեղծված իրավիճակը:   «Պետք է քննարկում  կազմակերպենք՝ հասկանալու համար, թե սահմանադրական դատարանի որոշումից հետո ի՞նչ խնդրի առաջ են կանգնել քաղաքացիները: Սահմանադրական դատարանի որոշումից հետո  քիչ ժամանակ է անցել, շատերը դեռ  սպասում են հերթական աշխատավարձը ստանալուն, որպեսզի հասկանան պահումներ արվո՞ւմ են, թե՞ չէ: Հիմա անորոշ վիճակ է, նույնիսկ գործատուները չգիտեն ինչպես վարվեն…: Բայց մարդիկ մտահոգություն ունեն, որ գործատուներն, այնուամենայնիվ Ԣ տոկոս պահումը կանեն: Սահմանադրական դատարանի որոշումը շփոթություն է առաջացրել գործատուների ու աշխատակիցների շրջանում», – նշեց Գոռ Թադեւոսյանը եւ չբացառեց, որ Կապանում հնարավոր է նաեւ կրկին ցույց կազմակերպվի, իհարկե, եթե այն բխի քաղաքացիների շահերից:

Նշենք, որ Կապանում դեռեւս 2013թ-ի դեկտեմբերի 21-ին տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվ երիտասարդներ եւ մի շարք քաղաքացիներ երթ են անցկացրել՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:  Խաղաղ երթին մասնակցում էր մոտ 200-250 բնակիչ՝  «դեմ  պարտադիրին» ցուցանակներով ու վանկարկումներով  կոչ անելով կառավարությանը հրաժարվել  «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով ներդրվող պարտադիր կենսաթոշակային բաղադրիչը կյանքի կոչելուց:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930